Հետազոտություն: Ի՞նչ տեսակ հոլովակներն են YouTube-ում ամենաշատը դիտում

Գաղտնիք չէ, որ հիմա շատ մարդիկ ավելի շատ ժամանակ անց են կացնում YouTube-ում, քան հեռուստացույցի առջև, ուստի YouTube-ում կոնտենտ հրապարակողներն էլ ոչ մի ջանք չեն խնայում թրենդներից հետ չմնալու, և երբեմն նոր թրենդների հեղինակ դառնալու համար: Pew Research Center ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացրել YouTube-յան կոնտենտի վերաբերյալ ու եկել այն եզրակացության, որ 13 տարեկանից փոքր երեխաների մասնակցությամբ հոլովակները 3 անգամ ավելի շատ են դիտվում, քան առանց  երեխաների հոլովակները:

Հետազոտության շրջանակներում ընկերությունը վերլուծել է 2019թ. առաջին շաբաթվա ընթացքում YouTube բեռնված հոլովակները: Ընդ որում՝ ընտրվել են այն ալիքների հոլովակները, որոնք ունեն 250 000-ից ավել բաժանորդ: 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը՝
•YouTube-ում ամենատարածվածը 13-ից ցածր տարիքի երեխաների մասնակցությամբ մանկական կոնտենտն է, որոնց, ինչպես նշեցինք, ունեն 3 անգամից ավել դիտումներ: 
•Երեխաների մասնակցությամբ հենց մանկական հոլովակները ամենադիտվողն են՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ծառայության կանոնների՝ երեխաներին արգելվում է ինքնուրույն օգտվել YouTube-ից:
•Տվյալ շաբաթվա կտրվածքով ամենաշատ դիտումներ հավաքել է վիդեոխաղերին նվիրված կատեգորիան:
•Կան բառեր, որոնց օգտագործումը հոլովակի վերնագրում մեծացնում է դրա դիտումների քանակը, օրինակ՝ պռանկ, չելենջ, անբոքսինգ, լավագույն, վատագույն և այլն: 
•Հաջորդ գործոնը, որը կտրուկ մեծացնում է դիտումների թիվը, դրա հրապարակումն է սոցիալական կայքերում: 

Երբ այս մասին մեկնաբանություն հարցրեցին YouTube-ի ներկայացուցչից, նա ասաց, որ հաստատ որևէ բան ասել չի կարող, սակայն ըստ իրենց տվյալների՝ ծառայության ամենապոպուլյար կատեգորիաներն են՝ հումոր, երաժշտություն, սպորտ և «Ինչպե՞ս անել...» շարքի հոլովակները: 
Իմիջիայլոց, վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն՝ YouTube-ը համարվում է երիտասարդության վրա ամենադրականն անդրադարձող սոցկայքը: Իսկ անցնելով այս հղմամբ՝ կծանոթանաք YouTube բեռնված տարվա լավագույն հոլովակներին ըստ «Կաննի ռեյտինգի»:

Ցանկանու՞մ եք ունենալ  յուրահատուկ կոնտենտ հրապարակողի համբավ Ձեր հետևորդների շրջանում: Անցնելով այս հղմամբ՝ կարող եք ծանոթանալ Բրենդոնի կողմից մատուցվող SMM ծառայություններին, ու եթե ցանկանում եք մեզ հետ ունենալ հետագա քննարկումներ, լրացրե՛ք բրիֆը, ու մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ առաջարկելով ամենահետաքրքիր լուծումները: 

Իսկ սեղմելով նկարին՝ կհայտնվեք Մարիա Լուչե խանութների ցանցի էջում, որը վարում է հենց Բրենդոնի թիմը: