Facebook-ը պատրաստում է երկու գլոբալ թարմացումներ

Առաջին հերթին, սոցցանցը որոշեց հրաժարվել թիրախավորման 5000 պայմաններից, որոնք ցույց էին տալիս ռասայական, կրոնական և մշակութային ինքնությունը:

 

Նպատակը խտրականության և նախապաշարման դեմ պայքարն է: Միջոցառումը տեղի կունենա վաղը:

Թեև Facebook-ը օգտվողներին չի առանձնացնում ռասայականությամբ կամ կրոնով, սակայն գովազդատուները կարող են ընտրել որոշ լսարաններ, որոնք հետաքրքրված են որոշակի մշակութային միջոցառումներով:

Օրինակ, Պեսախի մասին տեղեկությունները ակտուալ կլինեն հրեաների համար: Սակայն որոշ ընկերություններ կարող են օգտագործել այդպիսի թիրախը, որպեսզի խուսափեն տվյալ ազգության ներկայացուցիչներին որոշակի գովազդներ ցուցադրելուց: Իսկ դա արդեն խտրականություն է:

Երկրորդ, պարզվեց, որ սոցիալական ցանցը աշխատում է իր ձայնային օգնական Aloha-ի վրա: Օգնականի հետքերը նկատվել են messenger-ում: Նա կարող է պարծենալ միայն արհեստական ինտելեկտի ֆունկցիոնալությամբ և խոսքի ճանաչման ունակությամբ: Ամեն դեպքում, Google Assistant-ը և Siri-ն պետք է պատրաստ լինեն ուժեղ մրցակցի հայտնվելուն:

Ի դեպ, Facebook-ի էջերի հայտնիությունը վերջին կես տարվա ընթացքում ընկել է 50%-ով :