Գաղտնիք չէ, որ հիմա շատ մարդիկ ավելի շատ ժամանակ անց են կացնում YouTube-ում, քան հեռուստացույցի առջև, ուստի YouTube-ում կոնտենտ հրապարակողներն էլ ոչ մի ջանք չեն խնայում թրենդներից հետ չմնալու, և երբեմն նոր թրենդների հեղինակ դառնալու համար: Pew Research Center ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացրել YouTube-յան կոնտենտի վերաբերյալ ու եկել այն եզրակացության, որ 13 տարեկանից փոքր երեխաների մասնակցությամբ հոլովակները 3 անգամ ավելի շատ են դիտվում, քան առանց երեխաների հոլովակները:
Հետազոտության շրջանակներում ընկերությունը վերլուծել է 2019թ. առաջին շաբաթվա ընթացքում YouTube բեռնված հոլովակները: Ընդ որում՝ ընտրվել են այն ալիքների հոլովակները, որոնք ունեն 250 000-ից ավել բաժանորդ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը՝
•YouTube-ում ամենատարածվածը 13-ից ցածր տարիքի երեխաների մասնակցությամբ մանկական կոնտենտն է, որոնց, ինչպես նշեցինք, ունեն 3 անգամից ավել դիտումներ:
•Երեխաների մասնակցությամբ հենց մանկական հոլովակները ամենադիտվողն են՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ծառայության կանոնների՝ երեխաներին արգելվում է ինքնուրույն օգտվել YouTube-ից:
•Տվյալ շաբաթվա կտրվածքով ամենաշատ դիտումներ հավաքել է վիդեոխաղերին նվիրված կատեգորիան:
•Կան բառեր, որոնց օգտագործումը հոլովակի վերնագրում մեծացնում է դրա դիտումների քանակը, օրինակ՝ պռանկ, չելենջ, անբոքսինգ, լավագույն, վատագույն և այլն:
•Հաջորդ գործոնը, որը կտրուկ մեծացնում է դիտումների թիվը, դրա հրապարակումն է սոցիալական կայքերում:
Երբ այս մասին մեկնաբանություն հարցրեցին YouTube-ի ներկայացուցչից, նա ասաց, որ հաստատ որևէ բան ասել չի կարող, սակայն ըստ իրենց տվյալների՝ ծառայության ամենապոպուլյար կատեգորիաներն են՝ հումոր, երաժշտություն, սպորտ և «Ինչպե՞ս անել...» շարքի հոլովակները:
Իմիջիայլոց, վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն՝ YouTube-ը համարվում է երիտասարդության վրա ամենադրականն անդրադարձող սոցկայքը: Իսկ անցնելով այս հղմամբ՝ կծանոթանաք YouTube բեռնված տարվա լավագույն հոլովակներին ըստ «Կաննի ռեյտինգի»:
Ցանկանու՞մ եք ունենալ յուրահատուկ կոնտենտ հրապարակողի համբավ Ձեր հետևորդների շրջանում: Կարող եք ծանոթանալ Բրենդոնի կողմից մատուցվող SMM ծառայություններին, ու եթե ցանկանում եք մեզ հետ ունենալ հետագա քննարկումներ, կապ հաստատեք մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: