
Play Market-ում հայտնվել է թարմացում, որը կարելի է անվանել վերջին 10 տարիների ամենահեղափոխականներից մեկը: Խոսքը գնում է արհեստական բանականության մասին, որը կընտրի օգտատերերի համար խաղային հավելվածները հիմնվելով բազմաթիվ գործոնների վրա, որոնք նկարագրում են օգտվողի անհատական նախասիրությունները:
Նոր առաջարկները հաշվի կառնեն մեծ քանակի անհատական տեղեկատվություն` գտնվելու վայր, սեռ, տարիք, անձնական հետաքրքրություններ և այլն: Տվյալ պահին նոր առաջարկվող ալգորիթմները իրականացված են Google Play-ի միայն խաղային բաժնում, բայց հետագայում ստեղծողները պլանավորում են ներկայացնել այդ նորարարությունը նաև հավելվածի այլ բաժիններում: