Վեբ դիզայներները լավ գիտեն, թե որքան կարևոր է մարդկանց ուշադրությունը գրավելը և նրանց կայքէջում հնարավորինս երկար պահելը: Ու եթե դուք թեկուզ անուղղակիորեն առնչվել եք վեբ դիզայնի հետ ու չեք կարդացել Սյուզան Ուենշենկի «Դիզայնի 100 գլխավոր հատկությունները», ապա մեր այսօրվա բլոգը նվիրված է հենց այդ գրքից առանձնացված խորհուրդներին:
1. Ձեր ենթադրություններն այն մասին, թե ինչ են մարդիկ տեսնում էջի վրա, հնարավոր է, բացարձակապես չեն համապատասխանում նրան, ինչ նրանք տեսնում են իրականում:
2. Վեբ էջերի այցելուները ավելի արագ տեսնում ու արձագանքում են մարդու նկարին, քան ցանկացած այլ պատկերի:
3. Էկրանից օգտատիրոջը նայող աչքերն ավելի մեծ էմոցիոնալ ազդեցություն են թողնում, քանի որ աչքերը դեմքի ամենակարևոր մասն են:
4. Պետք է օգտագործել խոշոր պլանով արված դեմքի նկարներ:
5. Եթե նկարում պատկերված աչքերը նայում են ներկայացվող պրոդուկտին, այցելուն ևս ավտոմատ ձգտում է նայել դրան: Միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ նայելուց հետո մարդը ուշադրությունը չի կենտրոնացնելու դրա վրա:
6. Եթե մարդիկ դժվարությամբ են կարդում շրիֆտը, որով գրված է արտադրանքի մասին, ապա ենթագիտակցորեն կարծում են, որ ապրանքն էլ բարդ կլինի օգտագործման մեջ:
7. Մեծ տառաչափը կօգնի իջեցնել օգտատիրոջ աչքերի լարվածությունը:
8. Տեքստը պետք է բաժանել պարագրաֆների՝ օգտագործելով ազատ տարածություններ և իլյուստրացիաներ:
9. Մարդիկ սովորում են օրինակներով: Ավելի լավ է ոչ թե ասեք, թե ինչ է պետք անել, այլ ցույց տաք: Օրինակներն ավելի ակնառու դարձնելու համար պետք է օգտագործել նկարներ, սքրինշոթեր և վիդեոձայնագրություններ:
10. Մարդիկ հակված են կրկնօրինակելու, ուստի եթե ցանկանում եք, որ դեռահասները սկսեն թխվածք ուտել, ցու՛յց տվեք վիդեոհոլովակներ, որոնցում մի խումբ դեռահասներ ախորժակով թխվածք են ուտում:
11. Պատմություններ պետք է օգտագործել որքան հնարավոր է հաճախակի:
12. Պետք է ինֆորմացիայի որոնման գործընթացը հնարավորինս պարզեցված լինի, որպեսզի մարդիկ շուտ կարողանան գտնել այն, ինչ իրենց պետք է:
13. Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է մարդկանց կողմից գնահատվում Ձեր թողարկած արտադրանքը՛ վեբկայքի աշխատանքը կամ իրադարձությունը, ապա պետք է արձագանքներ փնտրել ոչ թե միանգամից, այլ մի քանի օր անց:
14. Կայքի կարծիքների բաժնում որքան շատ ինֆորմացիա կա կարծիք թողնող օգտատիրոջ մասին, այնքան շատ է այդ կարծիքը վստահություն ներշնչում:
Հուսով ենք՝ հավանեցիք մեր պատրաստած նյութը, և այս թեմայի շուրջ ընթերցանությունը կարող եք շարունակել՝ ծանոթանալով նաև մեր պատրաստած «5 ինտերակտիվ ու հետաքրքիր կայքերի օրինակ» բլոգին:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնը արդեն փորձառու է յուրահատուկ ու ֆունկցիոնալ կայքերի պատրաստման գործում, ու ավելի մանրամասն մեր ծառայություններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: