Logo design 2020: 7 սպասվող թրենդ:

Տարին մոտենում է ավարտն, և դժվար թե որևէ շրջադարձային բան տեղի ունենա լոգոտիպների դիզայնի ոլորտում, ուստի արդեն հանգիստ կարող ենք կանխատեսումներ անել այն մասին, թե ինչպիսին կլինեն ոլորտի զարգացումները հաջորդ տարի: 
Ինչպես ցանկացած ոլորտ, դիզայնը ևս հետ չի մնում սրընթաց զարգացումներից, և ամեն տարի հայտնվում ու անհետանում են լոգոտիպների դիզայնի զարգացման միտումներ:
 

Թրենդ 1. Պարզություն
Ամենահրաշալի լուծումները պարզության մեջ են, ու սա վաղուց է հայտնի: Այդ մասին է վկայում 2019-ի ընթացքում իրենց լոգոտիպերը պարզեցրած մի շարք համաշխարհային ընկերությունների քանակը: Այս միտումը դեռ մի քանի տարի կպահպանվի: 

Թրենդ 2. Պատկերի և ֆոնի փոխազդեցություն 
Լոգոտիպերը, որոնցում ֆորմաները փոխազդում են ֆոնի հետ՝ ստեղծելով մեկ այլ պատկեր, շարունակում են ակտուալ մնալ և սիրվել շնորհիվ պարզության, լակոնիկության և ազատ տարածությունը առավելագույնս արդյունավետ օգտագործելու կարողության:

Թրենդ 3. Կոնտրաստային գրադիենտ
Մի քանի տարի առաջ բոլորը ծիծաղում էին գրադիենտի վրա՝ համարելով այն 90-ականների լոգոտիպերի բնորոշ գիծ:
Իսկ այժմ և մոտակա մի քանի տարիների ընթացքում նորաձև կլինեն անսովոր գունային անցումները, օրինակ, անհամադրելի թվացող գույների օգտագործմամբ:

Թրենդ  4. Նեոնային գույներ
Նորը լավ մոռացված հինն է: 
Սա հիշեցնում է տասնյակ տարիներ առաջ լայն տարածում վայելող նեոնային գրվածքները: Այս լոգոտիպներն ավելի լավ են երևում կա՛մ հենց նեոնային լույսերի միջոցով, կա՛մ էլ էկրանների վրա:

Թրենդ 5. Ոչ հստակ ձևեր
Վեբ դիզայնի մեջ որպես էջերի կամ լոգոտիպերի ֆոն ծառայող խամրած, ոչ հստակ պատկերները այժմ դարձել են լոգոյի մի մաս: Այս ձևը նախորդի նման առավել կիրառելի է էկրանների վրա, սակայն անհրաժեշտության դեպքում այլ պայմաններում կարելի է կիրառել պարզեցված տարբերակը:

Թրենդ 6.Ունիկալ տառատեսակներ
Ամեն վարպետ ունի իր ձեռագիրը: Գնալով ավելի շատ նոր ընկերություններ են առանձնանում՝ կիրառելով անսովոր, տարբերվող տառատեսակներ:

Թրենդ 7. Բացակայող դետալներ
Երբ Միքելանջելոյին հարցրել են, թե ինչպես է նա ստեղծում իր քանդակները, նա պատասխանել է, որ վերցնում է քարն ու ազատվում ավելորդ մասերից:
Ցանկացած լավ լոգոտիպի մեջ չպետք է լինի որևէ ավելորդ բան: Այստեղ ամենահետաքրքիր դետալը հենց դետալների բացակայությունն է: Երբեմն այս լոգոտիպերն առաջին հայացքից ընթերցելը բարդ է, սակայն առանձնանալու հարցում նրանք բավականին լավ են կատարում իրենց առջև դրված խնդիրը:

Սրանք էին մոտակա տարվա համար կանխատեսումները լոգոտիպերի դիզայնի ասպարեզում, սակայն չի բացառվում, որ ընթացքում կարող են տեղի ունենալ հեղափոխական բումեր, որոնք կփոխեն այս ոլորտում աշխատանքի ընթացքը: Ուստի պետք չէ այս միտումներն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և անվերապահորեն հետևել միայն դրանց: Հետաքրքրվա՞ծ եք լոգո դիզայնով, ծանոթացե՛ք նաև մեր պատրաստած «I ​​​​​​​​​​​​​​love NY. մի լոգոտիպի պատմություն» բլոգին: Մաղթում ենք  հաճելի ընթերցանություն: