Այն, որ հասարակ, կրկնվող որոշումներով գնորդներին այլևս չենք զարմացնի, վաղուց է փաստ: Ուստի յուրաքանչյուր ընկերություն, որը փնտրում է կրեատիվ լուծումներ, անընդհատ աշխատում է շուկա մտցնել մի այնպիսի նորամուծություն, որը կտրուկ կտարբերի իր բրենդը մյուսներից: Այդպիսի մի նորության մասին է մեր այսօրվա բլոգը:
Samsung-ը ներկայացրել է հեռուստացույցների նոր տուփեր, որոնք կկարողանաք վերածել կահույքի փոքրիկ մասերի ու տան համար աքսեսուարների: Դա անելու համար օգտատերը կարող է բեռնել ուղեցույցն ու հավաքել կահույքը ընդամենը կես ժամում: Ընկերությունը հաշվի է առել նաև բնապահպանական հիմնախնդիրները՝ պատրաստելով բացառապես էկո փաթեթավորում:
Տուփին երկրորդ կյանք տալ ցանկացողները կկարողանան ինքնուրույն պատրաստել տնակներ իրենց կատուների համար, փոքրիկ սեղանիկներ, պահարաններ և այլն: Այս տուփերով դեռևս միայն The Serif հեռուստացույցները կփաթեթավորվեն, իսկ հետագայում նորույթը կտարածվի՞ արդյոք այլ մոդելների վրա, դեռևս ասել չենք կարող:
Ուղեցույցը կկարողանաք բեռնել՝ անցնելով տուփի կողքին տպված QR-կոդով: Գնորդը պետք է գծերով իրար միացնի տուփի վրա տպված կետերը, կտրի ստացված դետալները և հավաքի իրը: Ամբողջ գործընցաը, ինչպես հավաստիացնում են ընկերության աշխատակիցները, կխլի առավելագույնը 40 րոպե, սակայն դա իսկապես շատ չէ նման արդյունքի համար, համաձայն չե՞ք:
Այսպիսի հետաքրքիր նորույթ է առաջարկում Սամսունգը, եթե հավանեցիք, անպայման կիսվե՛ք մեզ հետ Ձեր կարծիքով: Իսկ մենք առաջարկում ենք շարունակել ընթերցանությունը՝ «Երիտասարդությու՞ն, թե՞ փորձ: Խաղաքարտերի դիզայն 111 իլյուստրատորներից»:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շուկա մուտք գործել նոր արտադրանքով կամ վերանայել հնի դիզայնը, հիշեցնում ենք, որ Բրենդոնի պրոֆեսիոնալ թիմը կօգնի ստանալ իսկապես պկրկնվող ու հիշվող լուծումներ: Այս մասին են վկայում մեր հաջողությամբ պսակված նախագծերը: Ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015, իսկ մեր կատարած աշխատանքների հասանելի են այս հղմամբ: