Դիզայն Youtube-յան ալիքի cover-ի համար. չափսեր, շաբլոններ և լավ օրինակներ

Ամսեկան 1.5 միլիարդ օգտատերեր YouTube-ում տեսանյութեր են դիտում և դրա վրա օրական ծախսում են միջինը մեկ ժամ: Ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ անտեսել այս հարթակը որպես տրաֆիկի աղբյուր: Եթե ձեր բիզնեսը YouTube-ում դեռ չունի ալիք, խորհուրդ ենք տալիս բացել:

 

b_5a90114b1e594.jpg

Ինչի՞ց սկսել: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք պատմել, որպես փորձագետներ ի՞նչ տեղեկություններով կարող եք կիսվել: Կարող եք ուղղակի կրթական տեսանյութ պատրաստել ձեր արտադրանքի վերաբերյալ կամ ցույց տալ թե ինչպես է աշխատում ձեր թիմը:

YouTube-յան ալիքի ստեղծումը նման կարևոր դեր չի խաղում, ինչպես Facebook-յան բիզնես էջի ետնանկարը: Տեսանյութերը ավելի շատ են ուշադրություն գրավում այստեղ, քան ալիքի ստատիկ ետնանկարը: Բայց այն նույնպես օգնում է բրենդավորել ալիքը, հաղորդագրություն փոխանցել օգտվողներին և հետևորդներ ավելացնել:

Եթե դուք YouTube-ում արդեն ունեք հիանալի ետնանկար, ապա երբեմն պետք է փոփոխություններ մտցնեք և թարմացնեք այն: Ինչպե՞ս հեշտությամբ դա անել և որտեղի՞ց վերցնել գաղափարներ, այդ մասին կխոսենք այս հոդվածում:

Ի՞նչ չափս ունի YouTube-ի բաները:

Չափսերը կախված են հարթակից: Բանները, որը դուք տեսնում եք մոնիտորի վրա զգալիորեն տարբերվում է նրանից, ինչ դուք տեսնում եք հեռախոսի էկրանին: Ահա մի փոքրիկ ուղեցույց.

D9Q-CqVv9dmj0WE1khYBvmLN-9Yb209FB1DcH8_I

Տեքստը պետք է տեղադրվի բանների կենտրոնում, այդ դեպքում այն չի կտրվի տարբեր սարքերում: Եթե ցանկանում եք ավելացնել լոգո, ապա այն տեղադրեք  «անվտանգ տարածքում»: Հետևեք Google-ի առաջարկներին.

  • Ներբեռնված նկարի նվազագույն չափսը՝ 2560x1440 պիքսել
  • «Անվտանգ տարածքում» լոգո կամ տեքստ տեղադրելու համար չափսը՝ 1546x423 պիքսել
  • Մաքսիմալ լայնությունը 2560 պիքսել
  • Ներբեռնված ֆայլի չափսը առավելագույնը 6 ՄԲ

Ո՞րն է YouTube-ի լավ բանները:

YouTube-յան ալիքի լավ ետնանկարը ևս մեկ հնարավորություն է պատմելու ձեր ընկերության մասին մարդկանց, ովքեր այցելում են ձեր էջ: Դրա համար ետնանկարը պետք է լինի՝

  1. Բարձր որակի
  2. Բրենդի ոճով
  3. Կոնտենտին համապատասխան

Youtube-յան բաններների 7 հիանալի օրինակներ հայտնի բրենդներից

  1. GoPro

-bGrQ2yXfeXJKW-ekaetpejenlUt0CgAZO2R49Cw

2. TripAdvisor B2B

b_5a9010d89911d.jpg

3. Tasty

KJBZTIY0sELq9tnlbMnP47NfjvHGIwGQ_ufg5rCs

4. Airbnb

JhhD5EUObmeviObSx1WdQ8CNeLCLwDWce9B-MiLY

5. Lego

iW9IE9sDv4Xv3tCQ2X4MXjSJSGOFxZoyoR7x9mnn

6. BigThink

Mwa9rNWNZ5ADMmHDxGyxRdGGP2Jtesx3cUCkl-Aa

7. LinkedIn

OL-3wIMYEBtGJYHzl5IllkReyV1VU2EdULbCMg97