1մլրդ դոլարի վատնում ֆեյք հետևորդներով բլոգերների մոտ գովազդ պատվիրելու վրա

Ինչպես նշել էինք մեր նախորդ նյութերից մեկում՝ Instagram-յան հայտնի բլոգերների էջում նվազում է ներգրավվածությունը, և էջերը կորցնում են իրենց նախկին համբավը հենց չափից շատ տեղադրվող գովազդի պատճառով, բայց միանշանակ կարող ենք ասել, որ Ինստագրամյան բլոգերների կողմից արվող գովազդը դեռևս չի կորցնում իր ակտուալությունը: 

Cheq ընկերությունն ու  Բալտիմորի համալսարանը անց են կացրել կարծիքի լիդերների շուկայում գովազդների հետազոտություն: 
Ուսումնասիրելով 10 հազար հաշվի մասին ինֆորմացիա՝ մասնագետները պարզել են, որ ինֆլյուենսերների հետևորդների մոտ մեկ քառորդը կազմում են ֆեյք էջերը: Պետք է նշել, որ անգամ իմանալով այս հանգամանքը՝ բրենդները շարունակում են  նրանց մոտ գովազդ պատվիրել: 
Մեկ տարվա ընթացքում բրենդները կեղծ հետևորդներով ինֆլյուենսերների մոտ գովազդ պատվիրելու վրա ծախսել են ավելի քան 1 000 000 000 $: Բնականաբար, այսպիսի գովազդի արդյունավետությունը դրվում է մեծ հարցականի տակ: Բացի նրանից, որ ոչ բոլոր հետևորդներն են իրական, խնդիր է առաջանում նաև ոչ ճիշտ բլոգերի ընտրության արդյունքում, քանի որ նույնիսկ մեկ բլոգերի պատճառով կարող է կտրուկ նվազել բրենդի նկատմամբ վստահութլյունն ու բրենդի ազդեցիկությունը:

Նման դեպքերի բացահայտումներ արդեն իսկ եղել են համաշխարհային բրենդների մոտ: Օրինակ՝ հյուրանոցների Ritz Carlton ցանցի պատվիրած գովազդային լսարանի 78%-ը կազմել են ֆեյքերը, Pampers-ը համագործակցել է բլոգերների հետ, որոնց հետևորդների 32%-ը կեղծ են, իսկ  L’Occitane-ի դեպքում ցուցանիշը կազմել է 39%: 

2019թ. ինֆլյուենսեր  մարքեթինգի վրա արված համաշխարհային ծախսերը, ըստ կանխատեսումների, կազմելու են 8 500 000 000 $, իսկ 2020թ. կհասնեն 10 000 000 000 $: Այժմ արդեն սկսել են կազմակերպվել լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված խարդախությունների կանխարգելմանը, քանի որ դրանց պատճառով բրենդները կորցնում են իրենց հեղինակությունը, վնաս է հասցվում տնտեսությանն ու խաթարվում մարդկանց՝ տարիներ շարունակ հաջողությամբ կատարված աշխատանքը:


Ցանկանու՞մ եք խուսափել խարդախության զոհ դառնալուց ու արդյունավետ կերպով զարգացնել Ձեր բրենդը, ապա կարող եք վստահել մեզ դրա առաջխաղացումը սոցկայքերում, որոնողական համակարգերում, վիդեոհարթակներում և հազարավոր կայքերում: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել մեզ 055 999 015 հեռախոսահամարով: