Սկսած 2018 թվականի նոյեմբերից՝ Ինստագրամում հրապարակումների ներգրավվածությունը գնալով իջնում է: Այսպիսի եզրահանգման է եկել Socialinsider ընկերությունը, որը սոցկայքի ավելի քան 7,4 միլիոն էջ և 31 հազար բրենդ է վերլուծել: Վերլուծաբանները գնահատել են 2014-2019 թվականներինմ արված հրապարակումների ներգրավվածությունը:
Հետազոտությունների առանցքային հետևությունն
• Ներգրավվածության միջին ցուցանիշը (հավանումների և մեկնաբանությունների գումարի հարաբերությունը էջի հետևորդների թվին) մեկ հրապարակման համար ներկայումս կազմում է 2%: Դեռևս մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 3% էր:
• Ներգրավվածության ցուցանիշի անկումը սկսվեց 2018-ի նոյեմբերից, երբ Instagram-ը հայտարարեց ֆեյք էջերի դեմ պայքարի նոր միջոցների մասին:
• Ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշները մինչև 5000 հետևորդ ունեցող հաշիվների մոտ են,
• Կարուսել հրապարակումներն ավելի շատ հավանումներ ու մեկնաբանություններ են ստանում, քան վիդեոներն ու նկարները:
• 100 հազարից ավել հետևորդ ունեցող էջերը տարեկան միջինում 241 հրապարակում են անում:
• 5000-ից պակաս հետևորդ ունեցող էջերն անում են տարեկան 50-ից պակաս հրապարակումներ:
Իսկ ինչպիսի՞ շարժ եք նկատել ձեր էջերում, արդյո՞ք ձեզ մոտ էլ ներգրավվածությունը նվազել է այս ընթացքում: Եթե ցանկանում եք հասկանալ էջերի առաջմղման գործում hashtag-ի դերը ու իմանալ՝ ինչպիսի հեշթեգներ կիրառել, խորհուրդ ենք տալիս ընթերցել «2019-2020թթ.. ամենատարածված հեշթեգները» բլոգը ևս: