Instagram-ում երաժշտական ուղեկցությամբ հոլովակներ ստանալը օգտատերերից պահանջում է այլ հավելվածների օգտագործում, իսկ հենց հավելվածում երաժշտության տեղադրման ֆունկցիան դեռևս ոչ բոլոր երկրներում է հասանելի: Սա բավականին դժվարացնում է այն մարդկանց գործը, ովքեր սիրում են երաժշտական ուղեկցությամբ հոլովակներ հրապարակել: Պարզվում է՝ կայքն աշխատում է այս ֆունկցիայի վրա, ու հարթակը դրա հաջողության վրա վստահ է՝ ելնելով հայտնի TikTok-ի լայն տարածումից:
Այս մասին հայտնի է դարձել սոցկայքերի ու հավելվածների մասնագետ Մանչուն Վոնգի հայտարարությունից: Ինչպես նկատում եք՝ ոլորտի ամենաթարմ նորություններն ու կայքերի սպասվելիք ֆունկցիաները մեծ մասամբ հենց նա է լուսաբանում: Այս անգամ նա հայտնաբարել է «հոլովակներ» (Clips) բաժինը:
Այս նոր գործիքի օգնությամբ օգտատերերը կկարողանան ձայնագրել առանձին վիդեոհոլովակներ, միացնել դրանք նոր սթորիի մեջ ու հետո դրան կցել երաժշտություն: Ինչպես TikTok-ում, այստեղ ևս օգտատերերը կկարողանան կարգավորել յուրաքանչյուր հոլովակի արագությունը:
Մասնագետների կարծիքով այս գործիքի ավելացման գլխավոր նպատակն այն է, որ դադարեցվի օգտատերերի ակտիվ հոսքը դեպի TikTok ու այլ նմանատիպ հարթակներ:
Այսքանն այս թեմայից, իսկ եթե հետաքրքրված եք SMM ոլորտի թարմացումներով, խորհուրդ ենք տալիս այցելել մեր բլոգի SMM բաժին այս հղմամբ ու ծանոթանալ մեր պատրաստած մյուս նյութերին ևս:
Եթե ինքներդ ոլորտի մասնագետ չեք, սակայն ցանկանում եք առաջ մղել ձեր բիզնես-էջը, հիշեցնում ենք, որ Բրենդոնը առաջարկում է SMM ծառայություններ: Մեր պրոֆեսիոնալ մասնագետները, վարելով տարբեր ոլորտներ ներկայացնող տասնյակ էջեր սոցիալական կայքերում, վայելում են հաճախորդների գոհունակությունն ու ապահովում բիզնեսի զարգացմանն համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ամենատարածված հարթակներում: Մանրամասների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել 055 99 90 15 հեռախոսահամարով: