TikTok-ը պատմել է, թե ինչպես է աշխատում իր ալգորիթմը

TikTok-ը կազմակերպել է վիրտուալ տուր դեպի Լոս Անջելեսում գտնվող բաց տեղեկատվության կենտրոն, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են աշխատում հարթակի ալգորիթմներն ու մշակվում տվյալները:  

ՏիկՏոկի ղեկավարությունը հույս ունի, որ օգտատերերի և երկրի կառավարության կարծիքը կփոխվի հարթակի մասին: Վերջերս այն ևս մի հարվածի ենթարկվեց, երբ օգտատիրոջ ինքնասպանության հոլովակը վիրուսային ձևով տարածվեց ամբողջ հարթակով, ու նրանք չկարողացան հեռացնել այն

Ինչպե՞ս է աշխատում TikTok-ի ալգորիթմը

Օգտագործելով մեքենայական ուսուցումը (machine learning)` ալգորիթմը առաջարկում է օգտատերերին նոր հոլովակներ՝ ելնելով նրանից, թե ինչ հետաքրքրություններ են նրանք դրսևորել նախկինում, և ինչ հոլովակներ են հավանել մյուս օգտատերերը:

1. Առաջարկում է մի քանի հոլովակ

Երբ օգտատերը մտնում է ՏիկՏոկ առաջին անգամ, նրան առաջարկվում է տարբեր թեմաներով, երգերով և թրենդներով 8 հոլովակ: Այնուհետև ալգորիթմը, հիմնվելով առաջին 8 վիդեոյում օգտատիրոջ ներգրավվածության վրա, ցույց է տալիս նրան ևս 8-ը:

2. Արձագանքների վերլուծություն

Ալգորիթմը, ելնելով մարդու ռեակցիաներից, առաջարկում է նրան նմանատիպ այլ հոլովակներ: Համակարգը կարողանում է«կարդալ» բեռնված հոլովակների նկարագիրը, երաժշտությունը, հեշթեգերը, օգտատիրոջ սարքավորման մասին տվյալները (կարգավորումներում ընտրված լեզուն, երկիրը, սարքավորման տեսակը), և ըստ դրա անում է հետևություններ:

3. Ընտրում է նմանատիպ հետաքրքրություններ և թեմաներ

Հավաքելով օգտատիրոջ մասին բավարար տեղեկատվություն՝ սոցկայքը կարողանում է գտնել նման հետաքրքրություններ ունեցող այլ մարդկանց, ինչպես նաև վիդեոներ նմանատիպ թեմաներով (օրինակ՝ բասկետբոլ կամ նապաստակներ):

4. Փորձում է խուսափել կրկնություններից

Ալգորիթմը խուսափում է միևնույն երգով մի քանի հոլովակ ցույց տալ իրար մոտ, որպեսզի օգտատերերին չձանձրացնի: Սա, կարծում ենք, լիարժեք չի գործում, քանի որ միևնույն վիրուսային երգից հազարավոր օգտատերեր ստեղծում են սեփական sound-ը, ինչի հետևանքով անգամ իրար անմիջապես հաջորդող հոլովակների ձայնը լինում է նույնը:

5. Հարթակը հարմարվում է նոր հետաքրքրություններին

TikTok – ից օգտվողները նկատած կլինեն, որ երբ սկսում են հետաքրքրվել ինչ-որ նոր բանով, կայքի ալգորիթմը չի մնում նույն տեղում և շատ արագ սկսում է ադապտացվել իրենց հետաքրքրություններին:    

Ինչպես նշել է ՏիկՏոկի փոխնախագահներից մեկը՝ Մայքլ Բեքերմանը.

- Մեր ընկերությունը 2 տարեկան է, սակայն նրանից սպասումներն այնպիսին են, կարծես մենք շուկայում ենք տասը տարի: ՏիկՏոկը հայտնվեց համացանցում, երբ դրա «ոսկյա տարիները» չէին, երբ տեխնոլոգիական ընկերությունները սխալներ թույլ չէին տալիս: Մենք մեծացանք այն շրջանում, երբ տեխնոքննադատները թերահավատորեն էին մոտենում թե՛ պլատֆորմներին, թե՛ դրանց մոդերացիային, թե՛ ալգորիթմներին:

 

Հետաքրքրվա՞ծ եք այս հարթակով, մենք առաջարկում ենք ևս մի նյութ՝ «Ի՞նչ գործոնների հիման վրա է հոլովակը տարածվում TikTok-ում», անպայման ընթերցե՛ք ու կիսվե՛ք Ձեր կարծիքով:

Իսկ եթե ցանկանում եք կազմակերպել Ձեր բրենդի առաջխաղացումը նաև ՏիկՏոկի ամենահայտնի հայաստանյան բլոգերների միջոցով, դիմե՛ք Բրենդոնին: Մենք առաջինն էինք, որ սկսեց արշավ ՏիկՏոկում և ներգրավեց նաև այնտեղի հայկական լսարանի գերակշիռ մասին: Եթե ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 055 999 015: