5 խորհուրդ ճգնաժամային իրավիճակում սոցկայքերը կառավարելու համար

Պանդեմիայի պայմաններում սոցկայքերում բիզնես էջեր ունեցողները հայտնվեցին 2 իրավիճակներում՝ որոշ էջեր առհասարակ դադարեցին հաղորդագրություններ ստանալ և առաջացավ հաճախորդների խիստ պակաս, իսկ մյուսների էջերը թնդում էին բացասական հաղորդագրություններից, քանի որ հանկարծակիի գալով ստեղծված իրավիճակից՝ չէին կարողացել պատշաճ սպասարկում իրականացնել, ինչը բերել էր նամակների և մեկնաբանությունների մեծ հոսքի: Ինչպե՞ս վերահսկել սոցկայքերում էջերի աշխատանքը, կիմանաք՝ ընթերցելով մեր այսօրվա բլոգը:

1. Կատարել review-ների մոնիթորինգ
Փոքր բիզնեսի համար (օրինակ՝ գեղեցկության սրահ) կարող եք կարծիքների հետ աշխատել ձեռքով, սակայն խոշոր բիզնեսի դեպքում հազարավոր նամակների հետ եք գործ ունենալու, ուստի պետք կգան ավտոմատացված գործիքներ, ինչպիսիք են Brand Analytics-ը կամ YouScan-ը: Մեկնաբանությունների հետ աշխատանքը և հաճախորդների սպասարկումն իրականացվում է Zendesk-ի միջոցով: Եթե հարկավոր է, որ տարբեր սոցկայքերից նամակները միանգամից դեպի էլեկտրոնային փոստ կամ Տելեգրամ գան, կարող եք օգտագործել Сhotam-ը կամ StarComment-ը: 
2. Պատրաստեք հաճախ տրվող հարցերի համար շաբլոններ 
Ամենից հաճախ մարդիկ հարցնում են աշխատանքի ժամերը, հասցեները, առաքման առկայությունը, գները, զեղչերի ժամկետը և այլն: Այս հարցերի պատասխաններն անընդհատ պետք են գալու, ուստի պետք է պատրաստել շաբլոններ և հետագայոմ օգտվել դրանցից աշխատանքի ընթացքն ավելի հեշտացնելու համար:
3. Որոշ հարցերի պատասխանը տվեք միայն բոտերի միջոցով
Անգամ մի քանի օր վարելով ակտիվ էջ՝ կհասկանաք, թե որ հարցերն են պարբերաբար կրկնվում: Սա կարող է լինել գնի, հասցեի կամ աշխատանքային ժամերի մասին հարցում: Այս հարցերին ամեն անգամ ձեռքով պատասխանելու կարիք չկա: Պարզապես ինֆորմացիան փոխանցեք բոտին, որը Ձեր փոխարեն կուղարկի պատասխաններ 24 ժամ, շաբաթը 7 օր: Սրա ավելի պարզ լուծումը նախորդ կետն է:
4. Արձագանքեք բոլոր մեկնաբանություններին
Մեկնաբանությունները բաժանվում են 3 մասի՝ բացասական, չեզոք և դրական: Տարօրինակ է, բայց բրենդներն ավելի շատ ուշադրություն են դարձնում առաջին 2 տեսակի մեկնաբանություններին, սակայն դրականների վրա ավելի շատ է պետք ուշադրություն դարձնել, քանի որ մարդիկ, տեսնելով իրենց մեկնաբանություններին ի պատասխան թողած հավանումներն ու արձագանքները, է՛լ ավելի են ոգևորվում և ձգտում շփման:
5. Պետք է պատասխանել մաքսիմալ օպերատիվ
Մարդիկ ձգտում են հարցերին լուծում տալ՝ գրելով բիզնես էջերին, այլ ոչ թե զանգելով աջակցման կենտրոններ և անգամ ժամերով սպասելով պատասխանի: Եթե կարող եք հարցին պատասխանել արագ, ապա արեք դա գոնե 3 ժամում, իսկ եթե չեք կարող հարցն անմիջապես լուծել, նորից կապ հաստատեք և նշեք, որ զբաղվում եք տվյալ հարցով, և կապ կհաստատեք հնարավորինս արագ:
Մարդկանց մեկնաբանություններին հետևելը օգնում է անել ամենագրագետ ճշտումները մարքեթինգային և PR-ռազմավարությունների մեջ, կանխատեսել ճգնաժամային իրադարձությունները, կատարելագործել արտադրանքը և ստեղծել նորը:
Այս 5 պարզ քայլը կօգնի ավելի լավ ճանաչել հետևորդներին և ձեռք բերել նրանց հավատարմությունը: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեկ այլ նյութ՝ «Շփման նոր կանոնները սոցիալական կայքերում»: