Յուրաքանչյուր կոնտենտ-մարքեթոլոգի առջև կա դրված խնդիր՝ մշտապես ընդլայնել լսարանը և ավելացնել իր հավատարիմ ներկայացուցիչների թիվը: Այս խնդրի լուծման համար առաջին բանը, որ պետք է անենք, իհարկե, նպատակային տրաֆիկի ընդլայնումն է: Տրաֆիկի աճը բրենդի հայտնիության, շրջանառության և վաճառքի աճն է: Ինչպե՞ս ներգրավել լսարանին որքան հնարավոր է արագ և արդյունավետ: Ասօր մենք կխոսենք այդ մասին:
1. Բլոգում մեծացրեք հրատարակությունների քանակը: Բոլորը հասկանում են, որ տրաֆիկը հիմնականում աճում է կոնտենտի հաշվին: Գործնականում ապացուցված է, որ տրաֆիկը կապված է հրապարակումների հաճախակիության հետ. որքան հաճախ եք թարմացնում բլոգը, այնքան ավելի արագ է աճում տրաֆիկը: Հենց այս պատճառով է, որ տրաֆիկի աճման համար առաջին քայլը պետք է լինի հրատարակությունների հաճախականության բարձրացումը:
2. Ստեղծեք տեսահաղորդակցություն YouTube-ում: Տեսանյութերի դերը այսօր թերագնահատում են նրանք, ովքեր ոչինչ չեն հասկանում կոնտենտից: Այնպիսի ալիք, ինչպիսին YouTube-ն է, որը օգտագործում են մի շարք բրենդներ տեսանյութեր հրապարակելու համար, կարող է դառնալ լրացուցիչ տրաֆիկի աղբյուր:
3. Ստեղծեք էջեր սոցիալական կայքերում: Որպես կանոն՝ ոչ բոլոր սոցիալական կայքերն են տալիս նույն արդյունքը. որոշ ոլորտների համար լավ աշխատում է « ВКонтакте »-ն, որոշների համար՝ « Facebook »-ը և այդպես շարունակ: Սկզբի համար ավելի լավ է գրանցվել մի քանի ամենահայտնի կայքերում, նույնիսկ եթե դեռ արդյունք չկա: Որպեսզի սոցիալական կայքերում ակտիվությունը արդյունք տա, առաջին հերթին պետք է զարգացնել բլոգը:
4. Աշխատեք բացասական արձագանքների հետ: Դուք կարող եք չպատասխանել որևէ դրական մեկնաբանության (պատասխանել բոլոր մեկնաբանություններին ֆիզիկապես անհնար է), բայց դուք չպետք է անտեսեք այն մեկնաբանությունները, որոնք պահանջում են Ձեր պատասխանը: Իսկապես, եթե այդ մեկնաբանությունները բացասական են: Լսարանի հետ պետք է հետադարձ կապ պահել: Բացասական մեկնաբանությունների մասին պետք է հասկանալ մի բան, որ դրանց առկայությունը նորմալ է, եթե իհարկե դրանք մեծամասնություն չեն կազմում: Սա ցուցանիշն է այն բանի, որ Ձեր ընկերությունը գործում է և ունենում է նոր հաճախորդներ: Կատարյալ ոչինչ չկա ո՛չ բնության մեջ, ո՛չ կյանքում, ո՛չ էլ բիզնեսում: Կարևորը ճիշտ և ժամանակին արձագանքել բացասականին: Առավել արդյունավետ միջոց է սիրով պատասխանել բացասկան մեկնաբանությանը, հայցել ներողամտություն, եթե ընկերությունը իսկապես սխալվել է, կամ բերել համոզիչ փաստարկներ, եթե վատ մեկնաբանությունը տեղին չէ: Բայց ոչ մի պարագայում թույլ չտալ անհարգալից վերաբերմունք այն մարդու հանդեպ, ով թողել է բացասական մեկնաբանություն:
5. Գրեք մեկնաբանություններ: Մեկ ուրիշի լավ նյութը կարդալուց հետո փորձեք թողնել փորձագիտական մեկնաբանություն: Պարբերաբար հետաքրքիր և օգտակար մեկնաբանություններ թողնելով՝ ուշադրություն կգրավեք Ձեզ վրա և կշահեք լսարանի վստահությունը:
6. Զբաղվեք e-mail-տեղեկագրով: Խթանեք Ձեր կայքի այցելուներին բաժանորդագրվելու Ձեր տեղեկագրին: Ստեղծեք և ուղարկեք նրանց նամակներ, որոնք նրանց օգնում են լուծել Ձեր ոլորտի հետ կապ ունեցող կոնկրետ խնդիրներ: Հիշեք կարևորը. Էլեկտրոնային տեղեկագիրը, իհարկե, կարելի է օգտագործել նոր ապրանքի գովազդի, ծառայության կամ ինչ-որ իրադարձության համար, բայց պետք է ձգտել խուսափել դրանից: Նման գործիքը ինչպիսին էլեկտրոնային տեղեկագիրն է, աշխատում է միայն այն դեպքում, եթե այն պարունակում է կրթական բովանդակություն, նյութեր, որոնք իսկապես հետաքրքիր են, և օգտակար են բաժանորդների համար: Եթե այն բաղկացած է միայն գովազդից, մարդիկ սկսում են ընկալել որպես սպամ, եթե նույնիսկ այն ուղարկեք բացառապես բաժանորդագրված հասցեատերերին: