
Ամանորը ֆանտաստիկ դաշտ է գովազդային ընկերությունների և կրեատիվ բյուրոյի համար: Ստորև բերված հոլովակները հեշտությամբ կարող են բարձրացնել տրամադրությունը։
Այս գովազդային հոլովակը առաջին տարին չէ, որ քննարկվում է։ Այն հավաստիացնում է, որ յուրաքանչյուրի կյանքում կան ամանորյա հրաշքներ։Այն ունենում է մի քանի միլիոն դիտումներ ամեն տարի։
Google-ը ներկայացրել է զարմանալի ամանորյա տեսահոլովակ։ Ձեր առջև պարզապես վիդեո շարք չէ, սա ինտերակտիվ գովազդ է, որի մեջ, ըստ ստեղծողի գաղափարի, հեռուստադիտողին հնարավորություն է տրվում վերահսկել տեսախցիկը, փոխել տեսախցիկի անկյունները և ինքնուրույն զարգացնել սյուժետային գիծը: Փորձե՞նք։
Հիասքանչ ամանորյա էքպերիմենտ արեց Ikea- ն: Մասնակցելու հրավիրեցին երեխաներին և նրանց ծնողներին: Նախ, երեխաներին խնդրեցին նամակ գրել Ձմեռ պապիկին և ասել իրենց ցանկությունները: Երկրորդ նամակի մեջ դիմեին իրենց ծնողներին` ինչ կցանկանային նրանցից ստանալ նվեր : Արդյունքը ապշեցրեց բոլորին: