Մայրության և հոր օրվա միջազգային տոնակատարությունները, հարսանեկան շրջանի սկիզբը, այդ թվում `արքայազն Հարրի եւ Մեգան Մարկլի ամուսնությունը, ոգեշնչեցին մեզ այսօրվա հոդվածում: Դրա համար այսօր ներկայացնում ենք հարաբերությունների, ամուսնության և ընտանիքի թեմայով ընտրված ամենից ռոմանտիկ և բարի տեսանյութերը:
Սա ոչ թե գովազդ է, այլ կարճամետրաժ ֆիլմ ճապոնական Saishunkan դեղագործական ընկերության կողմից: Ճապոնիայում շատ էր բաժանությունները առաջնեկի ծննդից 2-3 տարի հետո, որը դարձավ լուրջ խնդիր: Տեսանյութը այն մասին է, թե ինչպես պահպանել հարաբերությունները երեխայի ծննդից հետո:
Տեսանյութը մեքսիկական Telcel ընկերության համար է, նվիրված հատուկ հոր օրվան: Այն մասին, թե ինչպես են հայրերը հոգ տանում իրենց երեխաների մասին, իրենց վրա վերցնելով խնամքի և դաստիարակության պարտականությունները:
Զվարճալի գովազդ BMW-ից: Երբ մեքենայում այնքան հարմար է, որ երբեք չես ուզում նրանից բաժանվել: Նույնիսկ ամենակարևոր իրադարձությունների ժամանակ, օրինակ, հարսանիք կամ ժամադրություն:
Գովազդային արշավ KLM-ից մայրության օրվան նվիրված: Երեխաները մեծանում են և լքում են ծնողների տունը, շատերը մեկնում են երկրից, սովորում կամ աշխատում են իրենց քաղաքից հեռու:
Գովազդային հոլովակը իսկական սիրո մասին է: Տեսանյութի հերոսը տարեց մարդ է, ով սովորում է դիմահարդարում, որպեսզի օգնի կնոջը: Իր հիվանդության պատճառով նա այլևս չի կարողանում դիմահարդարվել: Շատ հուզիչ ֆիլմ է այն մասին, թե ինչքան կարևոր է աջակցել և սիրել միմյանց կյանքի դժվարին պահերին: