Ամեն տարի նոր արտադրանքների 95%-ը չեն հաջողվում: Պատճառը պարզ է: Հաճախորդների մեծամասնությունը չունեն ժամանակ կամ ցանկություն, որպեսզի կշռեն իրենց սայլակներում գտնվող ապրանքները և համեմատեն դրանց բոլոր առավելություններն ու թերությունները : Հետևաբար նրանք գնումներ կատարելիս նայում են ապրանքի փաթեթավորմանը: Ահա թե ինչու է ձեզ անհրաժեշտ փաթեթավորման կրեատիվ դիզայն:
Ապրանքի փաթեթավորման կրեատիվ և ֆունկցիոնալ դիզայն:
Վերջին տասնամյակում փաթեթավորման դիզայնը դարձել է կարևոր, քանի որ ընկերությունները հասկանում են, որ լավ փաթեթավորումը վաճառքի աճ է: Մտածեք այն մասին, որ սուպերմարկետում գինի ընտրելիս, դուք չեք անդրադառնա ձանձրալի դիզայնով գինու շշին: Ձեր փաթեթավորումը հաճախ ապրանքի հետ սպառողի շփման առաջին կետն է, և արտադրանքի փաթեթավորման կրեատիվ դիզայնը կարող է այնպես անել, որ գնորդները կցանկանան փորձել նոր արտադրանք, որի մասին նախկինում չեն լսել:
Ապրանքի փաթեթավորման դիզայնը արտադրանքի հաջող մեկնարկի կարևորագույն տարրերից մեկն է:
Շատ կարևոր է, որ նախագծման ժամանակ ուշադրություն դարձնեք փաթեթավորման ֆունկցիոնալությանը:
Ապրանքի փաթեթավորման ֆունկցիոնալ դիզայնը.
Ապրանքի փաթեթավորման կրեատիվ դիզայնը ձեր արտադրանքը դարձնում է նկատելի և հիշարժան:
Ահա կրեատիվ փաթեթավորման մի քանի օրինակներ՝
3 հարց ապրանքի փաթեթավորման դիզայնի նախագծման համար:
Անկախ նրանից, թե որքան լավն է ձեր արտադրանքը, վատ փաթեթավորումը կարող է խոչընդոտ հանդիսանալ իր վաճառքի համար: Ահա մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի ստեղծեք հաջողակ ֆունկցիոնալ և կրեատիվ փաթեթավորման դիզայն:
1. Ինչպե՞ս ապրանքի փաթեթավորումը պետք է ներկայացնի ձեր բրենդը:
Այն կարող է փոխանցվել գույների, տառատեսակների և հյուսվածքների միջոցով: Լավ դիզայնը օգտագործում է այս տարրերը, որպեսզի փոխանցի պատմությունը, էությունը և բրենդի ճանաչելիությունը:
2. Տվյալ ապրանքի համար ի՞նչ գնի են սպասում գնորդները:
Նախքան ապրանքի գնին նայելը, մենք ենթադրություններ ենք անում գնի հետ կապված: Փաթեթավորմանը նայելուց և ենթադրութուն անելուց հետո մենք նայում ենք գնին և որոշում կայացնում՝ «Այո, սա իսկապես լավ գին է», կամ «Թանկ է այս ապրանքի համար»: Ինչպես տեսնում եք ապրանքի կրեատիվ և ֆունկցիոնալ փաթեթավորումը կարևոր դեր է խաղում գնի համար:
3. Ի՞նչ նյութեր օգտագործել:
Որքա՞ն ամուր պետք է լինի փաթեթավորումը: Որքա՞ն երկար այն կարող է պահպանվել: Շատ հաճախ օգտագործում են ալյումին, ապակի, ստվարաթուղթ: Որոշելու համար թե ինչ նյութ օգտագործել փաթեթավորման համար, անհրաժեշտ է մտածել թիրախային լսարանի մասին:
Marty Neumeien-ը իր The Brand Gap գրքում ասում է՝
«Ապրանքների մանրածախ փաթեթավորումն այն վաճառելու վերջին և լավագույն հնարավորությունն է»:
Հիշեք, որ ձեր արտադրանքի փաթեթավորումը նախատեսված է գնորդի հետ հաղորդակցվելու համար: Բաց մի թողեք այդ հնարավորությունը, որպեսզի տարբերվեք մրցակիցներից և նոր հաճախորդներ ներգրավեք: