Ցանկացած հաջողված մարքեթինգային ռազմավարության հիմքում թիրախային լսարանի պահանջմունքների ճիշտ ըմբռնումն է: Ինչպես ցույց է տալիս կյանքը՝ տեխնոլոգիական առաջընթացը տալիս է հնարավորություն պարզեցնելու ու արագացնելու դեպի ճիշտ թիրախային լսարանն ընթանալու գոծընթացը: Այսօրվա բլոգի թեման հենց սա է. արհեստական բանականության օգնությամբ հնարավոր է կանխագուշակել՝ ինչ են փնտրում հաճախորդները: Սրանից էլ հետևում է, որ հնարավոր է կանխատեսել՝ ինչն է նրանց դուր գալիս, ինչը՝ ոչ:
Այս մեթոդից է օգտվում Sephora-ն իր email արշավներում: Ունենալով գնորդների արդեն իսկ արված պատվերների ցանկը և հիմնվելով այս կամ այն գնման ամսաթվի վրա՝ մարքեթոլոգները կարողանում են ուղարկել էլեկտրոնային նամակ, որում հիշեցնում են, որ ապրանքի պիտանիության ժամկետը մոտենում է ավարտին, և ժամանակն է նոր գնում կատարելու:
Ահա մեկ այլ օրինակ՝ Mastercard-ի չատբոտը հաճախորդի հետ շփվում է իրական մարդու պես՝ արագ յուրացնելով ինֆորմացիան: Այն կարողանում է հասկանալ՝ որքան գումար է հաճախորդը ծախսել, օրինակ, ռեստորաններում կոնկրետ մեկ ամսվա կտրվածքով: Հնարավոր է անգամ իմանալ՝ ինչ ուտեստներ է նա պատվիրել:
Tommy Hilfiger-ն օգտագործել է արհեստական ինտելեկտն իր Reimagine Retail նախագծում, որպեսզի հասկանա ճյուղի վերջին միտումները և գնահատի՝ ինչպես են հաճախորդները տեսնում և ընկալում ապրանքները: Տեխնոլոգիան օգնել է ընկերությանը հասկանալ, թե որ գույները, պրինտերը, ոճերն ու ձևերն են ամենաակտուալը հաճախորդների շրջանում:
Արհեստական բանականությունը թույլ է տալիս առաջարկել հաճախորդին իր՝ նախկինում կատարած որոնումներին համապատասխան արդյունքներ, և սրա շնորհիվ ապրանքի ընտրությունը ժամանակի ընթացքում գնալով ավելի հեշտ է դառնում: Իսկ այն, որ հնարավոր է հագուստի ձևն ու գույնը փորձել առանց տնից դուրս գալու՝ լրացված իրականության շնորհիվ, դեռևս 5 տարի առաջ կարող էր հեքիաթ թվալ: Խանութ այցելելու, մանեկենի վրա հագուստը տեսնելու և ցանկության դեպքում փորձելու փոխարեն հաճախորդը պարզապես կարող է սարքավորման միջոցով այն ընտրել ու փորձել: Արդեն իսկ գործում են կայքեր, որտեղ մարդիկ կարող են փորձել կոսմետիկ միջոցներ, զարդեր և ակնոցներ առանց պրևէ դժվարության:
Պատկերացնու՞մ եք՝ որքան է հեշտանալու առևտուրը, եթե արհեստական բանականությունն սկսի աշխատել իր ողջ հնարավորությունների սահմանում: Սրանից կշահի վաճառողը, քանի որ իրենից ջանքեր չեն պահանջվի հաճախորդներին ֆիլտրելու, նրանց հնարավորինս հարմար ապրանք առաջարկելու համար, իսկ հաճախորդը միևնույն ժամանակ չի ծախսի ժամանակ՝ փնտրելու համար իր ցանկացած ապրանքը:
Դե ինչ, հուսով ենք՝ հավանեցիք մեր այսօրվա բլոգը, և քանի որ մեր նպատակն է փոխանցել մարդկանց ոլորտի ամենահետքաքրքիր նյութերը, անպայման ուսումնասիրե՛ք նաև մեր պատրաստած «Հոգեբանությունը մարքեթինգում: 9 հնարք» բլոգը, և կիսվե՛ք մեզ հետ կարծիքներով, ինչպես նաև առաջարկե՛ք հետաքրքիր թեմաներ, որոնք կցանկանայիք տեսնել մեր բլոգում:
Դե իսկ Բրենդոնը հիշեցնում է, որ մենք, արդեն 6 տարի գործելով հայկական շուկայում, հասցրել ենք շուկա մտցնել նոր բրենդներ, վերաբրենդավորել հները և տալ արդեն գործող բիզնեսներին հնարավորություն՝ զարգանալու և կիրառելու իրենց ողջ պոտենցիալը: Այնպես որ եթե ունեք արդեն իսկ գործող բիզնես կամ ցանկանում եք ստեղծել նորը, մեր թիմը պատրաստ է առաջարկել ոլորտի ամենահետաքրքիր ու արդյունավետ լուծումները, ուստի շտապե՛ք կապ հաստատել մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: