Դիրեքթի կարգավորումներում և վիճակագրությունում հայտնվել են երկու նոր տարիքային խմբեր` 45-54 տարեկան և 55-ից բարձր: Կարգավորումների օգնությամբ դուք կարող եք թիրախավորել, կամ հակառակը անջատել նշված տարիքային խմբի համար գովազդի ցուցադրումը: Իսկ օգտատերերը այդ կերպ կտեսնեն ավելի համապատասխան առաջարկներ:
Նախկինում համակարգը օգտվողներին բաժանում էր հինգ տարիքային սեգմենտների` 18, 18-24, 25-34, 35-44 և 45-ից բարձր: Բայց ինտերնետից օգտվողների թիվը գնալով աճում է, և Յանդեքսը իր ռադարներում տեսնում է, որ 45+ տարիքային խմբի մարդիկ ևս շատանում են: Այսպիսով Դիրեքթի թիմը որոշեց նրանց բաժանել երկու նոր խմբերի` «45–54 տարեկան» և « 55-ից բարձր»:
Եթե նախկինում գովազդային արշավները կարգավորված էին «45+ = 50%-ով աճ», հիմա դրա փոխարեն «45-54 = 50%»-ով и «55+ = 50%»-ով: Դուք կարող եք կարգավորումները թողնել այնպես ինչպես կա, կամ կառավարել դրանք առանձին:
Փոփոխությունները կներկայացվեն նաև վիճակագրության մեջ: Հաշվետվություններում «45-ից մեծը» համապատասխանաբար կփոխեն «45-54» և «55-ից մեծ»: Չզարմանաք եթե ձեր արտադրանքի կամ ծառայության լսարանը մի անգամից «երիտասարդանա»: Ավելի մասնակի սեգմենտավորումը կօգնի վերլուծել գովազդային արշավների արդյունավետությունը և ավելի լավ հասկանալ ձեր նպատակային լսարանը: