Ձեր թիմից բրենդ ստանալու 5 պատճառ

Կա տեսակետ, որ եթե մարդն իր անունից բրենդ է ստանում, նրա ձեռնարկած ցանկացած գործ հաջողվում է: Այս միտքը հաճախ կասկածի տակ է դրվում, սակայն այն, որ թիմը՝ որպես ուժեղ բրենդ, ոչ մի բիզնեսի չի խանգարի, փաստ է: Մարդկանց համար կարևոր է իմանալ, թե ում հետ են իրենք աշխատում, ու ով է ստեղծում այս կամ այն պրոդուկտն իրենց համար: Ընկերության աշխատակիցների դրական կերպարը կապահովի զգալի առավելություն մրցակիցների նկատմամբ:

Այսօր կներկայացնենք պատճառներ, որոնք կդրդեն ձեզ մտածել ձեր թիմից բրենդ ստանալու անհրաժեշտության մասին:


1.Ձևավորվում է ոչ նյութական ակտիվ
Օրինակ՝ հենց թիմի բրենդի համար Բիլլ Գեյթսը վճարեց 3,8 միլիարդ դոլար Four Seasons հյուրանոցների ցանցի իր բաժնեմասի համար: Այս թիմը կարողանում է ապահովել հաճախորդների անընդհատ հոսք ու գրավել նոր ներդրողների և գործընկերների:
Ընկերության հիմքը նախ և առաջ մարդկանց պրոֆեսիոնալիզմն է, այլ ոչ թե նրանց գեղեցկությունը, ուրախ կենսակերպը կամ կորպորատիվները: 

2. Վաճառքների աճ

Delivery Club-ը ստեղծեց սոցիալական գովազդ իր աշխատակիցների մասին, որը մեծ էմոցիաներ առաջացրեց մարդկանց շրջանում և խթանեց վաճառքները:
Պետք է մասնամասնորեն ուսումնասիրել բոլոր այն կետերը, որոնցով կարող են աշխատակիցներն առնչվել հաճախորդների հետ: Ուսումնասիրեք, օրինակ, հետևյալ կետերը՝
•    Արդյո՞ք հաճախորդը կփորձի համացանցով գտնել տեղեկատվություն կոնկրետ մենեջերի աշխատանքի մասին,
•    Կզանգի՞, թե՞ կգրի աշխատողի անձնական հեռախոսահամարին,
•    Կնայի՞ արդյոք՝ ինչ մեկնաբանություններ են գրում աշխատակիցները կորպորատիվ հավաքույթի նկարների տակ,
•    Կցանկանա՞ արդյոք հաճախորդն անձամբ գալ գրասենյակ ու հանդիպել աշխատակցի հետ:

3. Վստահության ամրապնդում
2 նույնատիպ իրավիճակում հաճախորդը, բնականաբար, հակված է վստահել այն մարդկանց խորհուրդներին, որոնց հետ նա հասցրել է թեկուզ մակերեսորեն ծանոթանալ: Գովազդի մեջ կամ կայքում աշխատակիցների նկարների օգտագործումը միշտ նպաստում է վստահության ամրապնդմանը:

4. Հավատարմության ձևավորում
Սպառողների 64%-ի համար բրենդի հետ ունեցած ընդհանուր արժեքները նրանց՝ բրենդի հետ կապը պահելու ամենաէական պատճառն են: Իսկ հաճախորդների 91%-ը բրենդից ազնվություն է ակնկալում: Հանրությանը ցու՛յց տվեք, թե ինչ արժեքներ ունի ձեր թիմը, միայն հիշե՛ք ամենակարևոր կանոնը՝ «Երբեք մի՛ հորինեք»: Եթե մեկ անգամ հաճախորդը զգա ձեր սուտը, երկրորդ անգամ չի հավատա:

5. Կոմպետենտ մասնագետների ներգրավում
Որքան շատ մարդիկ ձգտեն միանալ ձեր պրոֆեսիոնալ թիմին և աճել, այնքան մեծ կլինի լավագույններից ընտրություն կատարելու ձեր հնարավորությունը: 
Փորձագիտության բարձրացումը ներառում է աշխատակցի մեդիաակտիվության բարձրացումը, որը ներառում է՝
•    Ելույթներ մասնագիտական կոնֆերանսների ու ֆորումների ժամանակ,
•    Սեփական հոդվածների ու հետազոտությունների հրապարակում ԶԼՄ-ներում,
•    Մասնակցություն ոլորտին առնչվող մրցույթներին:
Աշխատակիցների այսպիսի ակտիվությունը թույլ է տալիս ընկերությանը հանդես գալ որպես նիշայի լիդեր: 

Մոտակա տարիներին ընկերության աշխատակազմը՝ որպես բրենդ, կարող է դառնալ բիզնեսի առաջխաղացման ամենաառանցքային գործիքներից մեկը, ուստի անպայման սկսե՛ք ուշադրություն դարձնել այս ոլորտին: Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե «Ի՞նչը կօգնի ստեղծել մարդ-բրենդ», անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած բլոգն այստեղ: