
Նախկինում միայն անձնական էջերից օգտվողները կարող էին միանալ խմբերին, թողնել մեկնաբանություններ և հավանել դրանք: Էջերը մինչ այսօր չէին կարող անել այս ամենը: Սա խնդիր էր բազմաթիվ հասարակական գործիչների, հրատարակիչների և բարեգործական կազմակաերպությունների համար, որոնք հաճախ օգտագործում են էջեր անձնական պրոֆիլների փոխարեն:
Չնայած նոր տարբերակն ստուգվում է, և որոշ խմբերի համար կարող է անհասանելի լինել: Ստեղծողները կարծում են, որ դրա ներդրումը դրական ազդեցություն կունենա խմբերի վրա, քանի որ էջերը կգործեն ակտիվորեն և կավելացնեն խմբի անդամների թիվը: