Facebook-ը ներկայացրել է գործիքներ բջջային վիդեո գովազդ ստեղծելու համար
Facebook-ը թողարկում է գործիքների շարքը, որոնց շնորհիվ գովազդատուները կկարողանան սովորական նկարները վերածել վիդեո գովազդի բջջային սարքավորումների համար: Դրանց օգնությամբ հեշտ է ստեղծել կոնտենտ ինչպես Facebook-ի նորությունների բաժնի համար, այնպես էլ Facebook-ի և Instagram-ի story-ների համար:
Ads Manager- ում չորս նոր ձևանմուշները գովազդատուներին թույլ են տալիս հայտարարություններ ներկայացնել հետևյալ նպատակներով.
- Ապրանքի առաջխաղացում: 6 վայրկյանանոց հոլովակներ մեկ առաջարկի վրա հետաքրքրություն առաջացնելու համար:
- Մի քանի ապրանքի վաճառք: 6 վայրկյանանոց հոլովակներ ապրանքների հավաքածուի և հատուկ առաջարկների համար:
- Ապրանքի առավելությունների ցուցադրություն: 15 վայրկյանանոց հոլովակներ առաջարկի առավելությունների մասին:
- Ծանոթացում ապրանքի հետ: 15 վայրկյանանոց հոլովակներ առաջարկի յուրահատկությունների մասին:

Այն գովազդատուների համար, ովքեր արդեն ունեն կոնտենտ , Facebook- ը առաջարկում է գործիքներ բջջային օպտիմալացման համար.
- Տեսանյութը կտրել
- Ստեղծել հոլովակներ արդեն եղած կոնտենտից
- Ավտոմատ անիմացիոն պոստեր