Մեքենայական թարգմանությունն ունի երկու մեծ առավելություն՝ այն արագ է և էժան: Բայց պետք է զգույշ լինել, քանի որ այն ունի իր բացասական կողմերը: Բրենդոնի այսօրվա բլոգում մենք կներկայացնենք, թե ինչու պետք չէ միշտ վստահել մեքենայական թարգմանությանը:
Ի՞նչ է մեքենայական թարգմանությունը
Մեքենայական թարգմանությունը ստեղծում է տեքստեր՝ օգտագործելով հսկայական տեքստային կորպուսներ, որոնք հասանելի են բազմաթիվ լեզուներով: Ի սկզբանե այս ծառայությունը կիրառվել է մոտ 30 տարի առաջ Microsoft-ի, Apple-ի և Google-ի կողմից՝ հարստացնելու իրենց փաստագրական հետազոտությունների համակարգերը:
Այնուամենայնիվ, նոր տեխնոլոգիան շուտով դարձավ հանրային և անվճար բոլորի համար: Արդյունքն այն եղավ, որ մարդկանց մեծ մասին հասանելի դարձավ օտարալեզու մեծ ծավալի կոնտենտ, որի թարգմանությունը վայրկյաններ էր տվում: Ոչ բծախնդիր օգտատերերի համար սա կատարյալ տարբերակ էր։ Օրինակ՝ Հայաստանից որևէ մեկը կարող է օգտագործել Google Translate, Reverso կամ Linguee՝ իսպանական ռեստորանի ճաշացանկը հասկանալու համար: Պարզելու համար, թե երբ է մեքենայական թարգմանությունը սխալվում, դուք պետք է իմանաք, թե ինչպես է այն աշխատում:
Ինչպե՞ս է աշխատում մեքենայական թարգմանությունը
Նեյրոնային մեքենայական թարգմանությունը ամենաշատ օգտագործվող տեսակն է: Այն ստեղծում է սկզբնաղբյուր լեզվի արտահայտության թվային տարբերակ և այն վերածում մի շարք վեկտորների (թվերի): Այնուհետև մաթեմատիկական ֆունկցիաներն այս ներկայացումը վերածում են վեկտորների նոր շարքի, որոնք արտադրում են թարգմանվող լեզվի արտահայտությունը: Եթե թարգմանությունը վատ է, մեքենայական թարգմանության գործիքի արդյունավետության վրա աշխատող լեզվաբանները ուղղում են մեքենան, որպեսզի հաջորդ անգամ այն ավելի լավ աշխատի:
Այս մեթոդը հատկապես լավ է աշխատում ձեռնարկների/հրատարակությունների համար, որոնք թարմացվում են ամեն տարի: Այս տեքստերը հիմնականում ունեն գրեթե նույն հատվածները, ինչ նախորդ տարբերակը, և բառապաշարը գրեթե չի փոխվում: Այս սցենարում մեքենայական թարգմանությունը կարող է շատ օգտակար լինել: Այնուամենայնիվ, եթե դուք ցանկանում եք առաջին անգամ թարգմանել բարդ տեքստ, կարգախոս կամ թվիթ, ապա մեքենաները կդժվարանան: Երբ տեքստն անհատական բառապաշարով է, բարդ արտահայտություններով, այն դժվարացնում է թարգմանությունը։ Դա մեքենայական թարգմանության առաջին բացասական կողմն է:
Ինչու՞ կասկածել մեքենայական թարգմանությանը
1. Մեքենայական թարգմանությունը սխալվում ՝
Սխալ է կուրորեն վստահել մեքենայական թարգմանությանը: Մեքենաները դեռ կարող են քերականական սխալներ թույլ տալ, օգտագործել սխալ արտահայտություններ և նույնիսկ ավելացնել սխալ թարգմանություններ: Մեքենայի թարգմանության ոճը կարող է նաև ռոբոտային թվալ: Այսպիսով, եթե ցանկանում եք, որ ձեր թարգմանությունները գրավիչ թվան օնլայն լսարանի համար, ավելի լավ է համագործակցել թարգմանության մասնագետների հետ:
2. Մեքենայական թարգմանությունը չի հաշվի առնում լեզվի նրբերանգը
Մեքենայական թարգմանության գործիքները մարդկային կատարելագործվածություն չունեն: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող տեքստը թարգմանել որոշակի նրբերանգներով: Այլ կերպ ասած, մշակութային տարբերությունները հաշվի չեն առնվում մեքենաների կողմից, որոնք չեն հասկանում լեզուների նրբությունները կամ առանձնահատկությունները: Սա կարող է հանգեցնել թյուրիմացությունների, ըմբռնման սխալների:
3. Մեքենայական թարգմանության բառապաշարը սահմանափակ է
Ցանկանու՞մ եք թարգմանել իրավական տեքստ, տեքստ բժիշկների համար, քաղաքական տեքստ. այս իրավիճակներում կարող է ռիսկային լինել մեքենայական թարգմանությանը: Յուրաքանչյուր ոլորտ և կազմակերպություն ունի իր բառապաշարն ու հատուկ արտահայտությունները: Մեքենայական թարգմանության գործիքները չունեն նույն գիտելիքները, ինչ իրավաբանը, քաղաքական գործիչը կամ բժիշկը, ով ութ տարվա փորձ ունի:
4. Մեքենաները յուրաքանչյուր արտահայտության առանձին են նայում
Մեքենայական թարգմանությանը չվստահելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ այն չի կարող հաշվի առնել համատեքստը: Մեքենաները մեկ առ մեկ թարգմանում են արտահայտությունները՝ առանց հաշվի առնելու, թե ինչ է կատարվում առաջ կամ հետո: Սա կարող է հանգեցնել մտքի աղճատման։
5. Մեքենայական թարգմանությունը չի կատարում հիմնաբառերի օպտիմալացում
Google Translate-ը պարզապես SEO-ի համար հարմար չէ: Հիմնաբառերը և բառերի խմբերը միշտ չէ, որ պահպանվում են մեքենաների կողմից, և հիմնաբառերը կարող են համապատասխան չլինել թիրախային ընթերցողների համար:
Ավելին, եթե ձեր կայքի կոնտենտը հիմնականում ստեղծվում է մեքենաների կողմից, այն չի կարող ինդեքսավորվել SERP-ների կողմից: Քանի որ որոնողական համակարգերը չեն սիրում մեքենայական թարգմանված տեքստեր, ձեր վարկանիշը և տրաֆիկը կարող են տուժել: Այսպիսով, լավ գաղափար չէ մեքենայով թարգմանված տեքստերը հրապարակել՝ առանց դրանք նախապես խմբագրելու:
Դե ինչ, այսքանն էր մեր այսօրվա բլոգը, հուսով են՝ օգտակար էր։ Արհեստական բանականության առավելությունների և թերությունների իմացությունը ձեզ հնարավորություն կտա քաղել վերջինիս լավագույն օգուտները։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Ինչպես բացահայտել արհեստական բանականության կողմից գեներացված տեքստը» բլոգը։