Ի՞նչ է outsourcing-ը: Հիմնական տեսակները

Աութսորսինգ բառը անգլիական ծագում ունի, այն առաջացել է  երեք բառերի՝ «արտաքին», «աղբյուր» և «օգտագործում» ( outer-source-using) միաձուլումից: Այն մի ընկերության կողմից իր որոշ գործընթացների փոխանցումն է մեկ այլ ընկերությանը, որը մասնագիտացել է հենց այդ ոլորտում: Այն ընկերությունը, որը ստանձնում է մեկ այլ ընկերության (պատվիրատուի) որոշակի գործառույթների կամ դրանց մի մասի իրականացումը, կոչվում է աութսորսինգային ընկերություն կամ պարզապես աութսորսեր։ 

Աութսորսինգի տեսակները


1.    ՏՏ աութսորսինգ 
Ընկերության տեղեկատվական համակարգերը փոխանցվում են տեխնիկական աջակցության և ծրագրային ապահովման ոլորտում ներգրավված սպասարկող կազմակերպություններին: Փոխանցված գործառույթների ցանկը կարող է ներառել վեբ կայքի մշակում, ծրագրային ապահովման աջակցություն կամ դրա մշակում, առաջխաղացում սոցիալական ցանցերում, համակարգչային տեխնիկայի և հարակից սարքավորումների սպասարկում և այլն։


2.    Ֆինանսական աութսորսինգ
Ամենատարածված և դասական օրինակներից մեկն է։ Հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործառույթները կամ դրանց մի մասը փոխանցվում են մասնագիտացված ընկերությանը։ Հաշվապահական հաշվառումը աութսորսի ենթարկելը նպատակահարմար է ինչպես մանր, այնպես էլ խոշոր բիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար։ 


3.    Արտադրական աութսորսինգ
Արտադրության գործառույթների մի մասը փոխանցվում է երրորդ կազմակերպությանը: Օրինակ՝ գովազդային գործակալությունները, որոնք տպարան հիմնելու փոխարեն օգտագործում են մասնագիտացված տպարանների արտադրական հզորություները: Այս բաժնում կարող ենք ներառել նաև այն դեպքը, երբ, օրինակ, կոսմետիկա կամ էլեկտրոնային սարքավորումներ արտադրող ընկերությունները իրենց արտադրությունը կամ դրա զգալի մասը կազմակերպում են այլ ձեռնարկությունների միջոցով՝ իրենք կենտրոնանալով մեծածախ ու մանրածախ վաճառքի վրա: 


4.    Անձնակազմի կառավարման աութսորսինգ
Կադրային գործառույթների աութսորսինգն առավել ակտուալ է խոշոր ձեռնարկությունների համար: Կադրերի կառավարման խնդիրները բավականին ժամանակատար են, երբեմն նաև՝ ծախսատար: Միջազգային պրակտիկայում տարածված է անձնակազմի կառավարման գործառույթների պատվիրակումը գործակալություններին, որոնք պատվիրատու ընկերության ցուցումների հիման վրա իրականացնում են կադրերի ներգրավման, աշխատանքից ազատման, արձակուրդների տրամադրման, խրախուսանքների և տույժերի կիրառման ու այլ գործառույթներ:


5.    Լոգիստիկ աութսորսինգ
 Հաճախ այն անվանում են նաև տրանսպորտային աութսորսինգ: Այն ներառում է տրանսպորտային գործառույթների փոխանցումը երրորդ կողմին: Որպես կանոն՝ լոգիստիկ ընկերությունը ստանձնում է ոչ միայն տրանսպորտային փոխադրումների, այլ նաև հումքային կամ այլ ռեսուրսների ինչպես նաև պատրաստի արտադրանքի պահեստավորման և տեղավորման  գործառույթները։ 


6.    Իրավաբանական աութսորսինգ
Հարմար է հատկապես միջին և մանր բիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Իրավաբանական ոլորտի մասնագիտացված կազմակերպությունը աութսորսինգային ծառայություններ է մատուցում հիմնականում հարկային և աշխատանքային օրենսդրության ոլորտում: Ծառայությունների ցանկում կարող է ներառել նաև իրավաբանական անձանց գրանցումը, վերակազմակերպումը և լուծարումը: Հաստիքային իրավաբանը, որպես կանոն, ընկերության համար ավելի թանկ է արժենում քան մասնագիտացված իրավաբանական ընկերություններին ծառայությունների  պատվիրակումը, ուստի ինչու՞ չփորձել աութսորսինգը։ 


7.    Գնումների աութսորսինգ
Աութսորսինգի արագ զարգացող ուղղություններից է։ Աութսորս կարող են իրականացնել թե՛ գնման ընթացակարգերով մրցույթ հայտարարող կազմակերպությունները, ովքեր ցանկանում են ձեռք բերել ապրանքներ կամ ծառայություններ և հանդիասանում են գնման պատվիրատու, թե՛ այն ընկերություները, ովքեր, մասնակցելով այդ մրցույթներին, ցանկանում են վաճառել իրենց ապրանքը կամ ծառայությունը և հանդիսանում են մրցույթի մասնակից։ Երկու դեպքում էլ ընկերություններն այդ ծառայությունները պատվիրում են գնումների ոլորտում մասնագիտացված աութսորսինգային ընկերություններին։ Գնումների ոլորտի աութսորսերը պատվիրատու ընկերության համար նախապատրաստում է գնման մրցույթի հրավերի փաթեթ, իսկ մրցույթին մասնակցող ընկերության համար՝ գնման հայտի փաթեթ։

Աութսորսինգի տեսակներն իրականում ավելի շատ են, ու առանձնացվում են, օրինակ, առավել նեղ մասնագիտացված ոլորտներ, ինչպիսիք են՝ զանգերի կենտրոնի կամ տպագրական աութսորսինգ, ու այս ասպարեզը գնալով ընդլայնվելու է: Այս ոլորտի զարգացման շնորհիվ ֆիրմաները կարողանում են կրճատել իրենց ծախսերն ու չօգտագործել լրացուցիչ ռեսուրսներ նոր կադրերի վարձման համար: Ուստի որպեսզի, օրինակ, ստիպված չլինեք մարքեթինգի մասնագետ, ծրագրավորողի կամ դիզայներ փնտրել անծայրածիր աշխատաշուկայում, Բրենդոնը կապահովի այդ աշխատանքների որակյալ ու մատչելի կատարումը: 
Մեր ծառայություններին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ կամ զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: Մենք կառաջարկենք ամենանոր լուծումները ձեր գոյություն ունեցող կամ նոր ստեղծվելիք բիզնեսի համար, և այն ձեր աջքի առաջ կհայտնվի շուկայի առաջատարների շարքում: Մեր կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ: