Մեզ մոտ էլ աստիճանաբար սկսում է զարգանալ այն մտածելակերպը, որ եթե դիմում եք դիզայների կամ շինարարի, ապա պետք է վստահել նրան, այլ ոչ թե ամբողջ աշխատանքի ընթացքում պնդել սեփական կարծիքը ու արդյունքում ստանալ այն, ինչն առանց նրա էլ կստացվեր:
Այս նյութում կներկայացնենք իսկապես օրիգինալ լուծումներ համաշխարհային ֆիրմաների խանութների համար, որոնք սկզբում կարող էին հավանության չարժանանալ ռիսկային լինելու պատճառով, սակայն արդյունքում դարձան շատ հայտնի:
Խոսքը գնում է Pop-Up կոչվող խանութների մասին, որոնք տարբեր ժամանակներում մարքեթինգային տեսանկյունից բավական մեծ արձագանք են ստացել:
Ահա IKEA-ի օրինակը. այս տուփի ներսում բնակարանի համար պատրաստի լուծումներ են ներկայացված: Խոսքը ոչ միայն կահավորման արտաքին տեսքի մասին է, այլև ֆունկցիոնալության: Ինչպես միշտ՝ IKEA-ն հաշվի է առել նաև հաճախորդների բյուջեն ու նախասիրությունները: Տուփի մեջ գտնվող այս բնակարան կարող են մուտք գործել բոլոր ցանկացողները, ու նրանց հասանելի կլինի ապագա բնակարանի ողջ դիզայնն ու հնարավորությունները, նրանք կարող են շոշափել պարագաները, օգտագործել՝ ինչպես սեփական տանը և հասկանալ՝ ինչն է նրանց գոհացնում և ինչը՝ ոչ:
Հաջորդը 2011թ. ստեղծված Ադիդասի՝ սպորտային կոշիկների տուփի նմանվող սրահն է Բարսելոնայում:
Սա էլ Hermes նորաձևության տան՝ Չինաստանում բացված սրահն է: Իսկ ընտրված ձևը պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղի բեռնափոխադրմամբ զբաղվող նավահանգիստներն աշխարհում ամենախոշորն են, և պարբերաբար Hermes-ի նորանոր հավաքածուներ են բեռնվում այսպիսի կոնտեյներների մեջ ու տարածվում աշխարհով մեկ:
Pantone ընկերությունը գույների բիզնեսում համաշխարհային ճանաչում ունի, ուստի նրա կողմից օրիգինալ լուծում էր ժամանակավոր այսպիսի սրճարանների ստեղծումը Մոնակոյում: Իսկ ինչու՞ Մոնակո. քանի որ սա ճարտարապետնետի, նկարիչների ու դիզայներների քաղաք է:
Սա էլ մեծ ուշադրության արժանացած Louis Vuitton-ի ճամպրուկը Մոսկվայի Կարմիր Հրապարակում, որը տեղադրվել էր 2013թ.: Այն քննադատության առաջացավ ոչ միայն տեղակայման վայրի համար, այլ նաև դրա համար արված ծախսերի ոչ այնքան մեծ արդյունավետության, քանի որ ըստ հետազոտությունների՝ նույն բանն անելով, օրինակ, Շերեմետյեվո օդանավակայանում ավելի քիչ ծախսերով՝ ընկերությունն ավելի մեծ արդյունք կստանար:
Իսկ ձեզ դու՞ր են գալիս նմանատիպ Pop-Up սրահները և արդյո՞ք միայն նմանատիպ տեսքը կդրդի ձեզ այցելել խանութ: Անպայման կիսվե՛ք մեզ հետ ձեր կարծիքներով:
Իսկ եթե ցանկանում եք տեսնել օրիգինալ փաթեթավորման օրինակներ, որոնք կստիպեն գնում կատարել, խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: