
Պատկերացրեք հետևյալը. ունեք բացառիկ արտադրանք կամ ծառայություն՝ մտածված մանրամասներով, կառուցված սիրով ու աշխատասիրությամբ։ Բայց՝ այն չեք հասցնում մարդկանց, ում իրականում պետք է։ Դուք տեղադրում եք նկար Instagram-ում, երբ ժամանակ եք ունենում, գրում մի քանի բառ, երբեմն էլ մոռանում եք դրա մասին։ Facebook-ում մի երկու անգամ գովազդ եք տվել, արդյունքը՝ չեք էլ նկատել։ Եվ վերջ։ Բայց արդյո՞ք այսպես հնարավոր է գոյատևել այն աշխարհում, որտեղ թվային մարքեթինգը խաղի կանոններն ամբողջությամբ փոխել է։
Իսկ հիմա պատկերացրեք մի այլ իրականություն
Ձեր էջերը ոչ թե պարզապես աշխատում են, այլ պատմում են ձեր բրենդի մասին՝ ըստ սեզոնի, հոգեվիճակի, հաճախորդի կարիքի։ Ձեր բովանդակությունը չի խոսում միայն պրոդուկտի մասին, այլ դառնում է երկխոսություն, հիշողություն, պատմություն։ Ահա այս իրականությունն է կառուցում ճիշտ SMM գործընկերը։ Բայց ի՞նչ է նշանակում «ճիշտ» այս դեպքում։ Ձեր թիրախային լսարանը չի սպասում։ Նա սքրոլ է անում, սեղմում, արձագանքում, որոշում կայացնում վայրկյանների ընթացքում։ Հիմա, երբ շուկայում բոլորը ձգտում են «տեսանելիության», հաղթում է նա, ով ունի հստակ SMM ռազմավարություն։ Ով գիտի՝ երբ խոսել, ում հետ և ինչպես։ Իսկ այդ ռազմավարությունն անկասկած ստեղծում է փորձառու մարքեթինգային ընկերությունը։ Ոչ թե պարզապես ստեղծագործական թիմ, այլ գործընկեր, որ հասկանում է ձեր էությունը, ապրանքանիշի տոնը, լսարանի տրամադրությունները։
Օրինակ, եկեք համեմատենք երկու սննդի բրենդ։ Մեկը ամեն օր տեղադրում է բուրգերի լուսանկար՝ «համեղ է, փորձիր» մակագրությամբ։ Մյուսը՝ ներկայացնում է, թե ինչպես է բուրգերն ստեղծվել՝ ընտրված բաղադրիչներից, տեղական մատակարարներից, թիմի սիրով, կիսվում է հաճախորդի պատմությամբ՝ ով այդ բուրգերի համար ամեն շաբաթ այցելում է այդ սննդի կետ։ Ո՞ր մեկին կվստահեք։ Իհարկե, երկրորդին․ նա պարզապես չի վաճառում, նա մոտեցում է ցույց տալիս։ Կամ պատկերացրեք՝ աշխատում եք առողջապահական ոլորտում։ Պարզ գովազդով՝ «գրանցվեք խորհրդատվության» վերնագրով, արդեն հագեցած լսարանը ուշադրություն չի դարձնի ձեր էջին։ Բայց, եթե խոսեք մայրիկի պատմությամբ, ով ամիսներ շարունակ փնտրել է վստահելի մասնագետ՝ իր երեխայի առողջության համար, դուք կստեղծեք կապ՝ ոչ թե պացիենտի, այլ մարդու հետ։ Եվ դա վաճառքից մեծ արժեք է։
Այսպիսով, երբ ընտրում եք SMM գործընկեր, հարցրեք հետևյալը.
Վերջում մի կարևոր դիտարկում։
Լավ SMM-ը գեղեցիկ նկար ու գրագետ վերնագիր չէ։ Դա ներգրավման ճիշտ կառուցված համակարգ է, որտեղ ամեն պոստ, ամեն գովազդ, ամեն թարմացում ունի նպատակի գիտակցում։ Դա աշխատանք է, որտեղ համադրվում են մարդուն ունակությունը և թվային գործիքները։ Եվ եթե գտնեք այն գործընկեր մարքեթինգային ընկերությանը, ով կդառնա ձեր բիզնեսի շունչը թվային միջավայրում, արդյունքը լինելու է ոչ միայն տեսանելիությունը, այլ՝ վստահությունը, հետևորդի վերածումը հաճախորդի և բրենդի՝ պատմության։
Մի մոռացեք. ճիշտ գործընկերը ոչ թե պարզապես առաջ է տանում ձեր էջերը, այլ ուժեղացնում է ձեր ձայնը։ Իսկ ճիշտ ձայնով բարձրացվող բրենդը անպայման կլսվի։