2019-ին, թվում է, չկա մեկը, որին ծանոթ չլինի Tik Tok հավելվածի գոնե անունը, քանի որ այն բավականին հաջող կերպով իր մեջ միավորեց Instagram-ի, Snapchat-ի և Vine-ի ֆունկցիաները: Այն կայծակնային տարածում ստացավ 2018թ.՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն ամերիացի դեռահասների շրջանում, որից հետո սկսեց տարածվել աշխարհով մեկ: Մինչ օրս այս ծառայությունն App Store-ի անվճար հավելվածների թոփում է և չի էլ պատրաստվում դիրքերը զիջել: Այսօր կփորձենք հասկանալ՝ ինչ է սա և ինչով է տարբերվում մյուս հավելվածներից:
TikTok-ը նախատեսված է 15 վայրկյանանոց հոլովակների ստեղծման և դիտման համար: Հարթակը թույլ է տալիս նաև ուղիղ եթեր մտնել: Այն գործարկվել է Չինաստանում 2016թ. և ունեցել է Douyin անվանումը՝ ընկալվելով որպես նոր Vine: Ավելի ուշ ստեղծեցին նրա անալոգը՝ հենց TikTok-ը, համաշխարհային շուկա դուրս գալու համար:
Ծառայությունն ամսական ունենում է 800 միլիոնանոց լսարան: Այսքան օգտատեր Ինստագրամը կարողացել էր հավաքել 9 տարում, իսկ TikTok-ը հավաքեց 1-ում: Այս քանակը պայմանավորված է նրանով, որ չնայած փորձագետների հակառակ խորհուրդներին՝ 2018թ. նրանք կլանեցին Musical.ly-ին՝ ավելացնելով 100 միլին օգտատեր: Այս տարեթիվը նրանց համար շրջադարձային դարձավ, քանի որ TikTok-ը բեռնումների քանակով գերազանցեց Instagram-ին:
Pew Research Center-ի տվյալներով YouTube-ը №1 հարթակն է 13-17 տարեկանների շրջանում, ուստի զարմանալի չէ, որ TikTok-ն իր ֆիլտրերով և հոլովակներով նման բուռն արձագանքի արժանացավ:
2018թ. Ինդոնեզիայի իշխանության կողմից TikTok-ն արգելափակվեց անբարո կոնտենտ տարածելու մեղադրանքով, որից հետո զգալի խստացումներ սահմանվեցին ծրագրում և բավական մեծ ջանքերի արդյունքում արգելափակումը հանվեց:
Իսկ 2019թ. Հնդկաստանի իշխանությունները նրանց մեղադրեցին անթույլատրելի կոնտենտի հրապարակման մեջ, և այստեղ ևս հավելվածի օգտագործումն արգելափակվեց՝ պատճառելով 15 միլիոն օգտատերերի կորուստ: Արդյունքում այս անգամ ևս TikTok-ը ստիպված եղավ էլ ավելի կոշտացնել իր քաղաքականությունը, և Հնդկաստանում այն կրկին հասանելի դարձավ:
Չնայած այս միջադեպերին՝ TikTok-ը շարունակում է աճել ու ըստ այդ տեմպերի՝ մոտակա ժամանակահատվածում այն չի նահանջի:
Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ 10+ անվճար գործիքի՝ Instagram-ի նկարների ու վիդեոների համար, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր պատրաստած նյութը: