Ինչպես իրականացնել սոցիալական մեդիայի աուդիտ՝ 5 քայլով
Սոցիալական մեդիայի աշխարհը նման է մեծ քաղաքի։ Եթե դու SMM մարքեթինգով զբաղվող «քաղաքապետ» ես, ապա պետք է պարբերաբար շրջես փողոցներով, ստուգես՝ որտեղ է լուսավորությունը վատ, որ հատվածներում է տրանսպորտը վատ աշխատում, իսկ որ պուրակներում են մարդիկ ամենաշատը հավաքվում։ Այս «քաղաքային շրջայցը» հենց սոցիալական մեդիայի աուդիտն է, և այն ոչ միայն պարտադիր է, այլև կարող է փոխել քո բիզնեսի թվային առողջությունը։
BrandOn-ի հերթական բլոգում կներկայացնենք 5 պարզ, բայց արդյունավետ քայլ, որոնցով կարող ես անցկացնել ճիշտ աուդիտ։
- Գույքագրիր բոլոր հարթակները․ Սկսիր պարզ հարցից․ որտե՞ղ է ապրում քո բրենդը։ Ֆեյսբուք, Ինստագրամ, LinkedIn, TikTok, YouTube... հաճախ լինում է, որ տարիներ առաջ բացած էջերը մնում են մոռացված, բայց շարունակում են ներկայացնել բրենդը հին լոգոյով կամ հնացած ինֆորմացիայով։ Օրինակ՝ եթե քո վերջին LinkedIn հրապարակումը 2019-ից է, սա նման է սուպերմարկետ ունենալուն, որտեղ դարակների կեսը փոշոտ է։
- Վերլուծիր բովանդակության որակը․ Աուդիտի այս հատվածում դու դառնում ես կինոյի քննադատ։ Վերցրու վերջին 2-3 ամսվա հրապարակումները և հարցրու՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են բրենդի ոճին, լուսանկարներն ու տեսանյութերը բա՞րձր որակի են։ Գրելաոճը հետևողական և ճանաչելի՞ է։ Պատկերացրու ռեստորան, որտեղ մեկ օր մատուցում են գուրման սթեյք, իսկ հաջորդ օրը՝ արագ պատրաստվող լապշա։ Լավ բրենդը պահպանում է համն ու ոճը միշտ նույն մակարդակի վրա։
- Ստուգիր ներգրավվածությունը․ Ձեզ կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է, բայց թվերը այլ բան կասեն։ Դիտիր՝ որ հրապարակումներն են հավաքում ամենաշատ like/comment/share, որ օրերն ու ժամերն են ավելի արդյունավետ։ Որ ձևաչափերն են ավելի լավ աշխատում՝ րի՞լս, սթորի՞ս, թե՞ կարուսել։ Օրինակ՝ եթե տեսնում ես, որ reels-երը կրկնակի ավելի շատ դիտումներ են ստանում, բայց դու հիմնականում նկարներ ես հրապարակում, նշանակում է՝ անտեսում ես ոսկե հանքդ։
- Վերլուծիր թիրախային լսարանը․ Հաճախ բրենդները մտածում են, թե իրենց լսարանը նույնն է, ինչ 2 տարի առաջ։ Բայց իրականում այն փոխվում է։ Օգտագործիր հարթակների անալիտիկան՝ հասկանալու համար լսարանի տարիքը, աշխարհագրությունը և հետաքրքրությունները։
- Նշիր խնդիրներն ու գործողությունների պլանը․ Աուդիտը միայն «ինչ կա» բացահայտելը չէ, այլ նաև «ինչ անել» հասկանալը։
- գրիր կոնկրետ քայլեր՝
- թարմացնել հին պրոֆիլների տվյալները
- փոխել բովանդակության թեմաները
- ավելացնել նոր ձևաչափեր (օր.՝ հարցուպատասխան, live)
- փորձարկել նոր գովազդային թիրախավորում
Օրինակ՝ եթե տեսնում ես, որ Facebook-ում քո լսարանը 35+, ապա այնտեղ կարող ես օգտագործել ավելի երկար տեքստեր և ինֆորմատիվ բովանդակություն, իսկ TikTok-ում՝ կարճ ու դինամիկ վիդեոներ։
Սոցիալական մեդիայի աուդիտը նման է առողջության ստուգմանը։ Կարող ես քեզ լավ զգալ, բայց իրականում լինել վիտամինների պակասով։ Լավ աուդիտը թույլ է տալիս շտկել թուլությունները, ուժեղացնել այն, ինչ արդեն լավ է աշխատում, և կառուցել ավելի արդյունավետ SMM ռազմավարություն։ Եթե քեզ թվում է, որ սա բարդ պրոցես է, միշտ կարող ես դիմել մարքեթինգային ընկերության, որը կանի այն արագ, պրոֆեսիոնալ և առանց ցավոտ անակնկալների։