Լիդ բառն առաջացել է անգլերենից (to lead) – առաջնորդել, ուղղորդել: Այս տերմինով բնորոշվում են այն հաճախորդները, որոնք թողել են իրենց տվյալները հետագա շփման համար: Լիդերի փնտրման գործընթացը կոչվում է լիդոգեներացում (lead generation) , այսինքն՝ սա այն հաճախորդների որոնման գործընթացն է, որոնք ապագագնում են կատարելու:
Լիդերի տեսակները
Մարդը լիդ է համարվում, եթե՝
• Արձագանքում է գովազդին,
• Լրացնում է հայտ,
• Հարցում կատարելիս տրամադրում է իր տվյալները,
• Հետաքրքրվում է ընկերության արտադրանքով,
• Բաժանորդագրվում է ալիքին կամ էլեկտրոնային փոստով ուղարկվող թարմացումներին:
Ինչպե՞ս հավաքել լիդեր
• Բլոգի թարմացում և հրապարակումներ սոցիալական կայքերում,
• Էլեկտրոնային նամակի մասսայական տարածում,
• Վեբինարներ,
• Լրացուցիչ առաջարկներ անել գնման պահին,
• Տրամադրել օնլայն խորհրդատվություն:
Վիդեոգովազդ
Վիդեոյի գլխավոր նպատակը հաճախորդին վիզուալ հուշումներով գրավելն է: Գովազդի այս ձևը ժամանակակից աշխարհում բրենդի ճանաչելիության բարձրացման, հետևորդների ավելացման, պոտենցիալ հաճախորդների քանակի մեծացման կարևորդ գործիքներից է: Լավ հոլովակ ստանալու համար հարկավոր է՝
1. Ընտրել վիդեոյի ստեղծման համար անհրաժեշտ հատուկ միջավայր
2. Գտնել մարդկանց ընկերության յուրաքանչյուր բաժնում, ովքեր կարող են վերահսկել ինչպես նկարահանման ընթացքին, այնպես էլ հոլովակի տարածմանը
3. Ներգրավել աշխատակիցներին հոլովակների մեջ, ու հատկապես հաճախորդների հետ շփվող մասնագետնետի համար վիդեոնկարահանումները դարձնել աշխատանքի անբաժանելի մասը
4. Ա՛նց կացրեք վիդեոհոլովակների մրցույթներ
5. Օգտագործե՛ք հոլովակները ներքին շփման համար
Սկզբում նկարահանման գործընթացները բարդ են թվում, և ժամանակատար է ինչպես բուն նկարահանումը, այնպես էլ մոնտաժը, սակայն հենց դրանք դառնում են կորպորատիվ մշակույթի մի մասը, բիզնեսը սկսում է ձգտել բարգավաճման՝ շնորհիվ մարդկանց հետ սերտ շփման այս տեսակի:
Բաներային գովազդ
Յուրաքանչյուր բաներ իրենից ներկայացնում է գովազդային հաղորդագրություն, որին սեղմելով՝ հայտնվում ենք գովազդատուի կայքում: Այս գովազդն օգտագործվում է համացանցում կայքերի կամ առանձին ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման համար:
Բաներային գովազդի առավելությունները և թերությունները՝
Առավելություններ՝
• Ցանկացած ձևով ձևավորման հնարավորություն
• Մեծ ներգրավվածության ապահովում
• Բրենդի ճանաչելիության բարձրացում
• Կողմնորոշում դեպի թիրախային լսարանը
Թերություններ՝
• Վճարում ենք ցուցադրությունների կամ քլիքերի դիմաց,
• Գովազդային արշավի ավարտից հետո կայքի այցելուների քանակը կտրուկ իջնում է,
• Հաճախ ցուցադրվում է նաև ոչ թիրախային լսարանին, եթե բավարար ժամանակ չի հատկացվել խիստ թիրախավորմանը,
• Հարկավոր է ջանք գործադրել ուշագրավ բաներներ պատրաստելու վրա,
• Պահանջվում է մեծ բյուջե:
Բաները համացանցում ի հայտ եկած գովազդի առաջին դրսևորումներից էր, և մինչ այսօր այն պահպանում է իր արդյունավետոթյունը, եթե կազմվում է գրագետ, մատուցվում է ճիշտ թիրախին և պարբերական վերլուծությունների է ենթարկվում:
Դե ինչ, Դուք իմացաք բաներային և վիդեոգովազդի առավելություններն ու թերությունները, և արդեն մոտավոր գիտեք՝ ինչ է հարկավոր Ձեր բիզնեսին: Ոլորտից ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ ուսումնասիրելով մեր բլոգի «Կոնտեքստային գովազդ» բաժնին:
Իսկ գովազդի այս տեսակի գործնական առավելությունները կիմանաք՝ օգտվելով կոնտեքստային գովազդի մեր ծառայությություններից և տեղադրելով Ձեր գովազդային հայտարարությունը հազարավոր հարթակներում: Ավելին կարող եք իմանալ՝ կապվելվով մեզ հետ 055 99 90 15 հեռախոսահամարով: