Որքան էլ թվում է, թե Օդնոկլասսնիկիի մասին մարդիկ մոռացել են, ու անգամ հեգնանքով են վերաբերում դրա գոյությանն ու գրանցված օգտատերերին, փաստն այն է, որ այնտեղ գրանցվածները բավականին ակտիվ կերպով շարունակում են օգտվել հարթակից, իսկ վերջինս էլ անընդհատ նոր ֆունկցիաներով ու թարմացումներով է հանդես գալիս:
Դե ինչ, քանի որ մարդկանց մեծ մասը մեր տարածաշրջանում այլևս չի օգտվում այս սոցկայքից, որոշեցինք բլոգի տեսքով ձեզ ծանոթացնել 2019-ի արդյունքներին: Հարթակը ամփոփել է տարին՝ պատմելով ամենաքննարկված իրադարձությունների, ամենաշատն օգտագործված սթիքերների ու ուղարկված նվերների մասին:
Brand Analytics ծառայության միջոցով Одноклассники-ն վերլուծել է տարբեր թեմաների մեջբերման, քննարկման ու հիշատակման քանակը հրապարակներում և մեկնաբանություններում, և ահա՛ արդյունքները՝
ԹՈՓ-10 ամենից քննարկվող թեմաները Одноклассники-ում
1. Հրդեհները Սիբիրում
2. Նախագահական ընտրություններն Ուկրաինայում
3. Իրկուտսկի շրջանի ջրհեղեղը
4. Շիեսի էկոլոգիական խնդիրները
5. Երգչուհի Յուլյա Նաչալովայի մահը
6. Կոկորինի և Մամաևի դատավճիռը
7. Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում
8. Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդությունը
9. «Գահերի խաղի» վերջին սերիան
10. Եվրոտեսիլը
Սթիքերներ և նվերներ
Վերլուծվել է նաև այն, թե որ սթիքերներն ու նվերներն են օգտատերերն ամենից շատ միմյանց ուղարկել: Ամենատարածված նվերների շարքում էին բարեմաղթանքները ընտանիքի անդամներին, երախտագիտության խոսքերով նվերները, անձնական մաղթանքները, շնորհավորանքները տոների առթիվ: Ամենատարածված 10 նվերները միայն 2019-ի ընթացքում օգտատերերը ուղարկել են միմյանց ավելի քան 400 միլիոն անգամ:
Ահա և այն սթիքերները, որոնք 2019-ին ամենից շատն են ուղարկվել`
Սա էր այս հարթակի նախորդ տարվա ամփոփումը, իսկ ոլորտի նորություններից հետ չմնալ ցանկացողների համար մենք պատրաստել ենք «Սոցմեդիայի մասին կանխատեսումներ 2020» բլոգը: Մաղթում ենք հաճելի ընլթերցանություն՝ հիշեցնելով, որ Բրենդոնի պրոֆեսիոնալ թիմը զբաղվում է SMM առաջխաղացմամբ, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով +374 (55) 99-90-15 :