Instagram-ի նոր գործիքը անցանկալի կոնտենտի դեմ

Ինստագրամն այսօր շատերի համար եկամտի աղբյուր է, բիզնեսի կայացման միջոց, բլոգերների համար` աշխատանք, իսկ մեծամասնության համար ինքնադրսևորման կամ ժամանցային հարթակ։ Instagram-ում աշխարհի տարբեր կետերից իդեալական պատկերները անթիվ-անհամար են։ Կատարյալ կադրերին զուգահեռ կա նաև այլ իրականություն. վերջերս շատացել են անցանկալի հրապարակումները` դաժանության, բռնության տեսարաններով, վիրավորանքի տեքստով, ատելության քարոզով, որոնք կարող են ծանր ազդեցություն գործել հատկապես նյարդներից թույլ մարդկանց վրա, իսկ Interesting բաժնում տվյալ կոնտենտը ավելի ու ավելի է շատացել։ Բրենդոնի այսօրվա բլոգը  Instagram-ի նոր ֆունցիայի մասին է, որը կօգնի ազատվել անցանկալի կոնտենտից։

Ինսթագրամի օգտատերերն այսուհետ կկարողանան վերահսկել Interesting բաժնի նորությունների պարունակությունը, սակայն ոչ ցանկալի հրապարակումներից ազատվելու հնարավորություն կունենան միայն 18 տարին լրացած բաժանորդները, ինչի մասին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։

Այժմ օգտատերերը ինքնուրույն կարող են սահմանափակել կամ ավելացնել որևէ ինֆորմացիայի չափը նորությունների ժապավենում։ Նշվում է, որ կայքում արդեն իսկ գործում են անցանկալի կոնտենտի արգելափակման կանոնները, ըստ որի` օգտատատերը կարող է <<թույլ տալ>>, <<արգելափակել>> կամ <<արգելափակել ավելին>> և ըստ այդմ` կարգավորել տհաճ և վիրավորական պարունակությամբ նկարների և հոլովակների առկայությունը նորությունների բաժնում։  

Ընկերությունը դեռ չի մանրամասնել, թե երբ հասանելի կլինի գործիքը բոլորի համար։

Ավելի շուտ Instagram-ը թողարկել է գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս անջատել հրապարակման մեկնաբանությունները, սահմանափակել այլ օգտատերերի հետ փոխգործողությունները, ինչպես նաև 3 նոր գործիք, որոնք կօգնեն մոնետիզացնել կոնտենտը։

Դե ինչ, այս անգամ այսքանն էր Բրենդոնի բլոգում, սոցիալական կայքերի ամենաթարմ նորությունները բաց չթողնելու համար խորհուրդ ենք տալիս հետևել մեզ, իսկ առավել հետաքրքրասերներին առաջարկում ենք կարդալ մեր <<Առողջությանը վերաբերող կոնտենտի գովազդման արգելքը>>  բլոգը։

Որակյալ կոնտենտի և արդյունավետ գովազդի համար կարող եք դիմել BrandOn-ի SMM թիմին. մենք առաջարկում ենք ծառայությունների մեծ փաթեթ, որը կնպաստի ձե՛ր իսկ բիզնեսի աճին։ Մանրամասների համար զանգահարել 055-999-015 հեռախոսահամարին։