Instagram-ը արդեն վաղուց քայլեր է ձեռնարկում ինչպես ֆեյք օգտատերերի հեռացման, այնպես էլ ավտոմատացված գործողությունների արգելափակման համար: Այժմ տարածվեց հայտարարություն, որ խստացվելու են բոտերի դեմ պայքարի միջոցները: Այժմ եթե պրոֆիլի տիրոջ գործողությունները թվան կասկածելի, սոցկայքը կպահանջի անձը հաստատող տեղեկատվություն՝ անձնագիր, վարորդական վկայական և այլ փաստաթղթեր:
Ինչպես նշում է սոցկայքի ղեկավարությունը՝ նրանք ձգտում են, որ Ինստագրամում հանդիպող կոնտենտը լինի հավաստի և չտանի ապակողմնորոշման: Այսուհետ որևէ կասկածելի վարք նկատելու դեպքում նրանք ստիպված են լինելու խնդրել օգտատիրոջը բացահայտել, թե ով է կանգնած հաշվի hետևում:
Տեսնենք, թե որ հաշիվներն են համարվելու կասկածելի և հայտնվելու ռիսկային գոտում՝
• Հաշվի հետևորդնետրի մեծ մասը ապրում է այլ երկրներում, իսկ էջը վարողը՝ մեկ այլ:
• Կան ավտոմատացման օգտագործման բացահայտ նշաններ, օրինակ՝ հետևորդների շարքում շատ են բոտերը:
• Նկատվում է ոչ բնական վարքի կոորդինացում:
Դեռևս այս սահմանափակումներըի բոլորի վրա չեն տարածվում, թեստավորմանը մասնակցում են ոչ մեծ քանակի օգտատերեր:
Instagram-ը վստահեցնում է, որ էջի սեփականատիրոջից վերցված տեղեկատվությունը պահվելու է գաղտնիության մեջ և ջնջվելու է ստուգումից 30 օր անց:
Անգամ կեղծ հաշիվներն այս ստուգման ընթացքում շարունակելու են գործել, քանի դեռ չի լրացել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ժամկետը: Եթե հաշվի սեփականատերը սահմանված ժամանակահատվածում չի հաստատում իր ինքնությունը, էջը կարող է արգելափակվել:
Դե ինչ, արդեն հասկանալի է, որ էջը չվտանգելու համար հարկավոր է դադարել դիմել կասկածելի քայլերի, հատկապես եթե հարթակը բազմիցս զգուշացրել է, որ արհեստական վարքը հակասում է իրենց կանոններին: Եթե չեք ցանկանում կորցնել էջը, ապա պետք է խստորեն հետևեք Ինստագրամի սահմանած կանոններին, իսկ մենք հիշեցնում ենք Բրենդոնի բլոգի մեկ այլ նյութի մասին՝ Instagram-ը պարզեցրել է ջնջված հաշիվների վերականգնման գործընթացը: