
Փոքր բիզնես վարելը հսկայական պատասխանատվություն է․ պետք է միաժամանակ լինել և՛ ստեղծագործ, և՛ հաշվարկող։ Այս համատեքստում բրենդինգը դառնում է այն ուժը, որն օգնում է փոքր ընկերություններին աչքի ընկնել մրցակիցների մեջ։ Եթե դուք փնտրում եք պրոֆեսիոնալ բրենդինգի ծառայություն, ապա այս բլոգը հենց ձեզ համար է։
Ինչու է կարևոր բրենդինգը փոքր բիզնեսի համար
Փոքր բիզնեսը բրենդավորելու կարևորությունը լավագույնը սահմանել է Մեր Վան Դե Վիլը Brand Lab NY-ից. «Դուք բրենդի կարիք ունեք, եթե ձեր բիզնեսը հաճախորդների կարիք ունի: Որովհետև եթե դուք չունեք բրենդ, դուք չունեք ինքնություն, ճանաչում կամ նպատակ»:
Բրենդը պարզապես լոգո կամ գույն չէ։ Դա այն ամբողջական պատմությունն է, որը ձեր բիզնեսը պատմում է հաճախորդներին։ Ճիշտ բրենդինգը ստեղծում է վստահություն, բարձրացնում է ճանաչելիությունը և ձևավորում է հստակ ընկալում ձեր արժեքների ու նպատակի մասին։ Փոքր բիզնեսի պարագայում՝ այս ամենը չափազանց կարևոր է մրցակցային շուկայում տեսանելի դառնալու համար։
Ճիշտ լոգո դիզայնը հանդիսանում է ձեր բրենդի «դեմքը»։ Այն պետք է լինի պարզ, հիշվող և փոխանցի բիզնեսի ոգին։ Միայն լոգոն բավական չէ․ այն պետք է ներդրվի ամբողջ բրենդինգի ռազմավարության մեջ՝ սկսած վիզուալ բովանդակությունից մինչև հաղորդակցման տոնը։
Ճիշտ բրենդինգը կստեղծի հատուկ մթնոլորտ արտադրանքի շուրջ և սպառողի ցանկությունը՝ գնելու արտադրանքը: Այնուամենայնիվ, ինչպես ամենուր, բրենդինգն ունի իր առանձնահատկությունները։ Ամենատարածված սխալը տեղի է ունենում, երբ բրենդը հասցվում է միջազգային մակարդակ. կարգախոսը կամ անունը այլ լեզվով թարգմանելիս միշտ չէ, որ հաշվի են առնվում դրա առանձնահատկությունները: Բառացի թարգմանության որոշ արտահայտություններ կարող են լինել շատ անպարկեշտ և նույնիսկ վիրավորական: Նման կոպիտ սխալների են բախվել անգամ այնպիսի խոշոր միջազգային ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը և American Airlines-ը։ Վերջիններս իրենց ինքնաթիռների խցիկներում կաշվե նստատեղեր են տեղադրել և այս առիթով նոր կարգախոսով հանդես եկել՝ «Fly in Leаtherеr»: Այնուամենայնիվ, երբ իսպաներեն թարգմանվեց, այն հնչեց որպես «թռչի՛ր մերկ»: Զվարճալի, բայց ոչ շահավետ: Այսպիսով, միշտ հաշվի առեք թարգմանության գործոնը:
Բրենդինգի ծառայություն ընտրելիս կարևոր է գտնել թիմ, որը հասկանում է ձեր նպատակը և ունակ է ձեր տեսլականը վերածել հստակ ու գրավիչ պատմության։
Բրենդինգի ռազմավարությունը ճիշտ իրականացնելու համար ձեզ հարկավոր է երկու հիմնական գործիք՝ գայդլայն և բրենդբուք։
Գայդալյնը նկարագրում է ապրանքանիշի տեսողական տարրերի օգտագործման կանոններն ու սկզբունքները: Այստեղ դուք կգտնեք մանրամասն տեղեկություններ լոգոյի չափերի և դրա օգտագործման տարբերակների, կորպորատիվ տառատեսակների և գույների, գովազդային նյութեր կազմելու կանոնների և այլնի մասին:
Բրենդբուքն առաջարկում է ապրանքանիշի տարրերի, առանձնահատկությունների, բնութագրերի և փիլիսոփայության նկարագրությունը: Նա բացատրում է, թե ինչու է ապրանքանիշն ընտրելհենց այդ լոգոն, կարգախոսը և գույները: Այն նաև նկարագրում է արտաքին աշխարհի և հատկապես թիրախային լսարանի հետ հաղորդակցվելու ռազմավարությունը:
Ինչու համագործակցել բրենդինգային ընկերության հետ
Թեև փոքր բիզնեսներն իրենց ռեսուրսներով սահմանափակ են, պրոֆեսիոնալ բրենդինգային ընկերության հետ համագործակցելը կարող է դառնալ հաջողության բանալին։ Հատկապես, եթե դուք հիմնված եք Հայաստանում, ապա կարող եք վստահել փորձառու բրենդինգային գործակալություն Երևանի տարածքում։ Այս գործակալությունները տրամադրում են համապարփակ մոտեցում՝ սկսած շուկայի վերլուծությունից մինչև բրենդային ռազմավարության մշակում։
Բրենդինգային գործընկեր ընտրելիս ուշադրություն դարձրեք հետևյալին․
Երևանում գործող պրոֆեսիոնալ բրենդինգային ընկերությունները առաջարկում են նաև փոքր բիզնեսների համար հարմար փաթեթներ, ներառյալ լոգոյի դիզայն, բրենդբուք, սոցիալական մեդիա հարթակների ձևավորում և այլն։
Ձեր բիզնեսը արժանի է ունենալ վառ, հիշվող և վստահություն ներշնչող բրենդ։ Ստեղծագործ բրենդինգի ծառայությունը ոչ միայն կօգնի ձևավորել դրական առաջին տպավորություն, այլ նաև կբարձրացնի վաճառքները և կապը ձեր հաճախորդների հետ։
Եթե փնտրում եք վստահելի բրենդինգային ընկերություն Երևանում, ապա ժամանակն է քայլ անել առաջ և ստեղծել բրենդ, որը կպատմի ձեր պատմությունը՝ ոգեշնչող կերպով։