Դժվար է չափել ու անմիջապես ճանաչել՝ որքանով է այս կամ այն դիզայնը հնացած, քանի որ միանգամայն անսպասելիորեն ի հայտ են գալիս նոր միտումներ, որոնք հեղափոխում են ոլորտը, երբեմն էլ պարզապես լավ մոռացված հինն են վերածնում: Անգամ շատ պրոֆսիոնալ դիզայները միշտ չէ, որ կարող է բացատրել՝ ինչու է մի գրաֆիկան հնացած, մյուսը՝ ոչ:
Ամենից հաճախ խնդիրը հենց հնում ընդունված գրաֆիկական հնարքների մեջ է: Երբ Photoshop-ը նոր էր ի հայտ եկել, բոլորը սկսեցին զբաղվել գրաֆիկական դիզայնով՝ անխնա օգտագործելով ծրագրի գործիքները: Անգամ անհամատեղելի թվացող գործիքների միաժամանակյա կիրառումն այն ժամանակ նորաձև էր, թարմ ու ուշագրավ, սակայն այսօր դրանք հնացել են, ու բոլորը այլ կերպ են ընկալում դրանց կիրառումը:
Եկեք հայտնի Բուրգեր Քինգի լոգոտիպի օրինակով տեսնենք՝ ինչ տեղի կունենա դրա հետ, եթե կիրառենք սխալ էֆեկտ:
Ստվեր
Լոգոտիպի մեջ ստվերի օգտագործումն իսկապես տեղին չէ: Ինչու՞ օգտագործել ստվերի սիմուլյացիա այնտեղ, որտեղ բնականորեն դա չի ենթադրվում: Արդյո՞ք ամեն բանից ստվեր պետք է ընկնի:
Լույս
Իրավիճակն այստեղ նախորդի նման է. լուսավորման կեղծ էֆեկտի ստացումը հենց տրված օրինակում էլ անհեթեթ է: Եթե նկարում պատկերված օբյեկտից լույս չի ակնկալվում, ինչու՞ պետք է լոգոտիպի մեջ այս լույս տա:
3D էֆեկտ
Այստեղ ևս նույն տրամաբանությունն է, ինչ նախորդ դեպքերում: Բացի այն, որ լոգոտիպը եռաչափ ներկայացնելու փորձերը մեծ մասամբ տպավորիչ արդյունքների չեն բերում, նաև բարդանում է տարբեր իրավիճակներում դրա օգտագործումը:
Բացառություններ
Իհարկե, ինչպես ամենուր, այստեղ ևս լինում են բացառություններ, և վերը նշված հնարքների կիրառմամբ լոգոտիպը շատ ներդաշնակ տեսք է ստանում: Այս արդյունքին կարելի է հասնել, եթե հնարքը լրացնի կոնցեպտին և օգտագործվի տրամաբանության սահմաններում:
Սակայն անգամ այս պարագայում ձեռքի տակ պետք է ունենալ լոգոտիպի մոնոխրոմ տարբերակը՝ առանց որևէ էֆեկտի, որպեսզի հնարավորություն լինի լոգոն ճիշտ օգտագործել բոլոր կրիչների վրա, օրինակ՝ տպագրելիս:
Հուսով ենք, այս բազային նյութը կօգնի Ձեզ թե՛ որպես պատվիրատու, թե՛ որպես մասնագետ: Ցանկանու՞մ եք իմանալ ավելին ոլորտի մասին, ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «Logo design 2020: 7 թրենդ» բլոգը:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ եթե պատրաստվում եք բիզնես սկսել, և չգիտեք՝ ինչ անուն որոշել, ինպիսի լոգոտիպ ստեղծել, ինչպես դիրքավորվել շուկայում, ապա մենք կօգնենք ստանալ հիշվող բրենդ, տպավորիչ լոգո և ունենալ շուկայում սրընթաց առաջխաղացման ռազմավարություն: Պարզապես կապ հաստատեք մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: