
Adobe-ը թողարկել է Make It Now կոչվող նոր տեսահոլովակների շարք: Նրանց մեջ 60 վայրկյանի ընթացքում ցուցադրվում է դիզայներական նախագծերի ստեղծման գործընթաց՝ օգտագործելով Creative Cloud-ի տարբեր ծրագրեր:
Այս հոլովակները օգտակար կլինեն ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են թարմացնել հիշողությունը: Ստորև դուք կգտնեք սերիայի առաջին տեսանյութը, որը պատմում է, թե ինչպես ստեղծել Gif անիմացիա Photoshop-ում:
Gif-երը շատ տարածված են սոցիալական ցանցերում: Ինչպես տեսնում եք, պարզ Gif անիմացիա ստեղծելը դժվար չէ: Փորձեք և ուրախացրեք ձեր երկրպագուներին կրեատիվով: