Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 8)

Ինչպես բազմիցս նշվել է՝ այս հոդվածների շարքի ավարտին ցանկացած մասնագետ պատկերացում կունենա ինտերնետ- մարքեթինգի ասպարեզում ամենից հաճախն օգտագործվող 100-ից ավելի տերմինների մասին, որոնք հետագայում նրան հաստատ պետք կգան: Ոլորտը բավականին արագ է զարգանում, ուստի անընդհատ առաջանում են նոր տերմիններ, որոնց նշանակությունն իմանալը ոչ ոքի չի խանգարի: Դե ինչ, անցնենք այսօրվա տերմիններին՝

Sample Size (նմուշի չափը)
А/В թեստավորում անցկացնելիս այցելուների լսարանի մինիմալ չափն է, որի միջոցով հնարավոր է հավաստի կերպով որոշել էջի տարբեր տարբերակների կոնվերսիայի մակարդակները:


Scarcity (դեֆիցիտ, անբավարարություն)
Սա մարքեթինգում հայտնի հոգեբանական հնարք է, որով այցելուներին դրդում են գնում կատարել: Գովազդը խաղում է մարդու այն վախի վրա, որ նա ինչ-որ բան չի հասցնի անել, մյուսներից հետ կմնա: Նմանատիպ առաջարկի օրինակ է՝ «Ապրանքի քանակը խիստ սահմանափակ է», «Գինը կգործի մինչ ամսվա ավարտը», «Ակցիայից կկարողանան օգտվել առաջին 5 հաճախորդները» և այլն:


SERPs, Search engine result page (որոնման արդյունքների էջը որոնողական համակարգում)
Սա այն էջն է, որը գեներացվում է որոնողական համակարգի կողմից ի պատասխան օգտատերերի կողմից որոնվող բանալի բառերի: SEO-ի վերջնական խնդիրն է այնպես անել, որ նպատակային կայքը հայտնվի այս էջի վերևում:

Site Map (կայքի քարտեզ)
Կայքի բոլոր էջերի հիերարխիկ քարտեզն է՝ ինչպես դա արվում է որոշ գրքերի կամ փաստաթղթերի դեպքում:


Social Proof (սոցիալական ապացույցներ, հավաստիքներ)
Սա հաճախորդների, արտադրանքից նախկինում օգտված անձանց կողմից տրվող տեղեկատվությունն է, կարծիքը, որը այլ մարդկանց օգնում է գնման մասին որոշում կայացնել:


Split Testing 
Այս ընդհանուր տերմինը միավորում է А/В (թեստերը արվում են միևնույն URL-ի վրա տարբեր էջերի համար) թեստերը և տարբեր URL-ների վրա արվող թեստավորումները:


Split-URL Testing
Սա split-test-երի մեթոդ է, որժամանակ էջի տարբերակները տեղադրվում են տարբեր URL-ների վրա (ունեն տարբեր հասցեներ) ի տարբերություն A/B թեստավորման, որտեղ բոլոր տարբերակներն ունեն միևնույն հասցեն:
Այս թեստերն օգտագործվում են կայքի՝  իրարից զգալիորեն տարբերվող տարբերակներ փորձարկելու ժամանակ, մինչդեռ A/B թեստավորման ժամանակ տարբերվում են կայքի առանձին տարրերը:


Standart Error 
Այն միջակայքն է, որում A/B թեստի արդյունքները բավարար չեն համարվում, քանի որ կարող են վերագրվել պատահական գործոնների ազդեցությանը:


Statistical Significance (վիճակագրական նշանակալիություն)
Այն պարամետրն է, որը որոշում է՝ կարելի է արդյոք A/B թեստի արդյունքները համարել հավաստի: Սա ուղղակիորեն կախված է թեստավորման տևողությունից և թրաֆիկի չափից:


Test Hypothesis (թեստավորվող կանխավարկած)
Ենթադրություն, որ կայքի կոնկրետ տարրի փոփոխությունը կբերի կոնվերսիաների քանակի աճին:


Title-tag 
HTML-թեգեր են, որոնք նկարագրում են էջի վերնագրերը: Որոնման արդյունքում վերնագրերը երևում են կայքի նկարագրի հետ միասին:

Trust badges (վստահության նշաններ)
Սրանք այն նշաններն են, որոնք հավաստում են այցելուներին, որ տվյալ կայքը անվտանգ է, քանի որ ստուգվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով:

Ահա և այսօրվա գիտելիքների չափաբաժինը: Ցանկանում եք իմանալ ավելի՞ն, սեղմելով այստեղ՝ կհայտնվեք մեր բառարանի նախորդ մասում:
Իսկ եթե հետաքրքրված եք մարքեթինգային, բրենդինգային ու վեբ ծրագրավորման ծառայություններով, հիշեցնենք, որ Բրենդոնն արդեն 5 տարի է շուկայում ունի իր հաստատուն դիրքը: Անցնելով այս հղմամբ՝ կարող եք ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին ավելի մանրամասնորեն, կարող եք նաև կապ հաստատել մեզ հետ՝ զարգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: