Իրական հանդիպու՞մ, թե՞ վեբինար

Դեռ 10 տարի առաջ մարդիկ համոզված էին, որ առանց կենդանի շփման հնարավոր չէ որևէ աշխատանք կատարել, իսկ արդեն այսօր միլիոնավոր մարդիկ ֆրիլանսերներ են, ուսանողները սովորում են առցանց համալսարաններում, համացանցի միջոցով իրականացվում են գործնական հանդիպումներ ու կնքվում պայմանագրեր: Իսկ թե ինչու են վեբինարներն ավելի նախընտրելի իրական հանդիպումներից, կներկայացնենք այս բլոգում:

Ծախսերի նվազում

Իհարկե, խոսքը երբերք չի կարող գնալ լրիվ փոխարինման մասին, սակայն ակնհայտ է, որ մեծ ընկերությունները զգալի գումարներ են ծախսում հանդիպումների կազմակերպման վրա, և եթե նույնիսկ վեբինարը վճարովի է, կազմակերպիչների համար գումարային առումով սա ավելի նախընտրելի տարբերակ է:

Այժմ շատ հարթակներ կան, որոնք թույլ են տալիս իրականացնել վեբինարներ: Այդպիսի հարթակներից է Clickmeeting-ը, որն առաջարկում է ֆունկցիաների բազմազանություն վեբինարի մասնակիցներին վերաբերող տվյալների հավաքագրման և վերլուծության համար:

Ժամանակի խնայում

Հանդիպման հասնելը ոչ միայն ֆինանսական միջոցներ է պահանջում, այլև ժամանակ: Իսկի այսօր, երբ ամեն բիզնես-գործընթաց շարժվում է լույսի արագությամբ, ժամանակ կորցնելը պրակտիկ չէ: Գործընկերների, պատվիրատուների կամ աշխատակիցների հետ անցկացվող վեբինարը թույլ է տալիս առանց տեղից շարժվելու լուծել կարևոր գործնական խնդիրները, իսկ խնայված ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել:  

Ավելի շատ վաճառք – ավելի քիչ աշխատանք

Այստեղ են հավաքվում պոտենցիալ գնորդներ, որոնց հետ հնարավոր է շփվել միաժամանակ, առանց ուղիղ ու կպչուն տեքստերի, որոնք դրդում են նրանց գնում կատարել: Նրանք գալիս են փորձագետի կարծիքն իմանալու, նրա հետ քննարկում անցկացնելու: Այստեղ հնարավոր է հետաքրքրված մարդկանց «տաքացնել», հասկացնել, որ դուք ունեք հենց այն, ինչ իրենց պետք է, հետո նոր փորձել գործողության կոչ անել և նրա հետաքրքրվածության դեպքում տալ ավելի շատ ինֆորմացիա: Իսկ հաջող ելքի լավագույն աղբյուրը լավ մշակված կոնտենտն է:

Ավելի հեշտ է գտնել  ճանաչված ելույթ ունեցողի

Երբեմն պետք է լինում, որ ելույթ ունենա հայտնի ու հետաքրքիր մեկը, որին հրավիրելու համար տվյալ պահին հնարավորություններ չկան, ինքն էլ ժամանակ չունի: Վիրտուալ հարթակում դա կազմակերպելն այդքան մեծ դժվարություն չի ներկայացնի, բացի այդ հանրահայտ դեմքի ելույթը հնարավորություն կընձեռնի էլ ավելի մեծացնել լսարանը:

Մասնագիտացման բարձրացում

Բացի նրանից, որ վերբինար անցկացնողը անընդհատ գտնվում է մասնագիտական շփման մեջ, ներկայացնում է իր հմտությունները, նա նաև դրանից ստանում էնոր գաղափարներ, մտքեր, զարգացնում իր վերլուծական կարողոություններն ու ընդլայնում մտահորիզոնը, քանի որ մի վայրում հավաքվում են տարբեր ոլորտներից մարդիկ, որոնք կարող են հայտնել իրենց կարծիքները առանց վախենալու ընդհատելուց, առանց սպասելու հարմար պահի:

Հավատարմության բարձրացում

Մարդիկ հնարավորություն են ունենում իրենց հուզող հարցերը գրել անանուն եղանակով կամ քննարկել անձնական հաղորդագրությամբ. իսկ արդյո՞ք իրական հանդիպման ժամանակ դա միշտ է հնարավոր:

 

Հետևություն

Մեծ գործարքների համար, բնականաբար, պահանջվում են իրական հանդիպումներ, որոնց վրա կատարվող ծախսերն էլ արդարացված են, իսկ մնացած տարբերակների համար գոյություն ունի վեբինար, որի կազմակերպումը և՛ արդյունավետ է, և՛ ֆիզիկապես ու ֆինանսապես ավելի պարզ: