Ինչպես նշվել էր այս բլոգի առաջին մասում՝ այս շարքով ձեզ ենք ներկայացնելու ինտերնետային մարքեթինգում ամենից հաճախն օգտագործվող տերմիններն ու դրանց հասանելի բացատրությունները: Ուստի ահա՛ ևս 10 տերմին, որոնցով կարող եք հարստացնել ձեր մասնագիտական բառապաշարը:
Backlink (հետադարձ հղում)
Եթե А կայքը դեպի B կայք տանող հիպերհղում է պարունակում, ապա B-ի համար այդ հղումը հետադարձ է համարվում: Երկար ժամանակ հետադարձ հղումների քանակի շատացումը որոնողական համակարգերում կայքի դիրքի բարձրացման գլխավոր եղանակներից էր: Համակարգերը հատկապես արժևորվում էին բարձր authority ունեցող կայքերից եկող հղումները:
Banners (բաներներ)
Տարբեր չափերի ուղղանկյուններ են, որոնք օգտագործվում են կայքերում գովազդային հայտարարությունների ցուցադրման համար: Ժամանակի ընթացքում սահմանվել են բաներների չափերի և էջում նրանց դիրքավորման ստանդարտներ:
Banner blindness (բաներային կուրություն)
Այն երևույթն է, երբ կայքի այցելուները գիտակցաբար կամ ենթագիտակցորեն արհամարհում են բաներային գովազդներն ու այլ գրաֆիկական օբյեկտները:
Baseline (ելակետային տվյալներ)
Կայքի կոնվերսիայի սկզբնական մակարդակն է, որը ձգտում են բարելավել մասնագետները А/В թեստերի միջոցով:
Behavioral targeting (վարքագծային թիրախավորում)
Գովազդային ռազմավարություն է, որի շրջանակներում կայքերն իրենց այցելուներին ներկայացնում են այնպիսի հայտարարություններ, որոնք կապված են նրանց հետաքրքրությունների և նախընտրությունների հետ: Անհրաժեշտ տեղեկատվությունը մարքեթոլոգները ստանում են գնումների և դիտումների պատմությանը հետևելու միջոցով:
պատմությանը հետևելու միջոցով:
Below the fold (ծալքից ներքև)
Էջի այն մասն է, որը հնարավոր է տեսնել մկնիկն էջի սկզբնական դիրքից պտտեցնելուց հետո:
Bounce (մերժում)
Այն իրավիճակն է, երբ այցելուն, մուտք գործելով ձեր կայքէջ, անմիջապես դուրս է գալիս՝ առանց այլ էջեր նայելու:
Bounce rate (Մերժման ցուցաշիշ)
Այցելուների տոկոսն է, որոնք նայում են ձեր կայքի միայն մեկ էջը: Սա շատ հաճախ է օգտագործվում որպես արդյունավետության գնահատման հիմք, և մերժման բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ կոնտենտը չունի բավարար արժեք:
Breadcrumb navigation (բառացի՝ «հացի փշրանքների» նավիգացիա)
Նավիգացիոն հղումների շղթա է, որը ցույց է տալիս, թե որտեղ է օգտատերը գտնվում տվյալ պահին և ինչ ճանապարհով է հասել այդտեղ:
СТА (Call to action, գործողության կոչ)
Կոչ, որը մոտիվացնում է այցելուին՝ դիմել ինչ-որ քայլի՝ լրացնել տվյալներ, գրանցվել, զանգ պատվիրել և այլն: CTA կոճակները կայքի՝ դեպի կոնվերսիա տանող գլխավոր էլեմենտներն են:
Դե ինչ, այսօրվա համար պատրաստած տերմիններն այսքանն էին: Իսկ եթե դեռ չեք կարդացել մեր այս բլոգի առաջին մասը, ապա անպայման սեղմե՛ք հղմանը՝ ծանոթանալու ևս մի քանի մարքեթինգային տերմինների բացատրությանը: