Առանց կոնտենտ պլան ունենալու երկար ժամանակ աշխատել հնարավոր չէ, քանի որ պետք է հնարավորինս հստակ պատկերացնել՝ ինչ եք նախատեսում անել, երբ և ինչի համար: Նախքան պլանի կազմմանն անցնելը ավելի ճիշտ է ուսումնասիրել այն տարածված սխալները, որոնք արվում են բլոգերների կողմից, քանի որ դա զգալիորեն կօգնի գործել ավելի արդյունավետ և ժամանակ ծախսել այլ հարցերի վրա:
1.Չկա հստակ նպատակ
Պետք է որոշել վերջնական ցանկալի արդյունքը, թե հանուն ինչի է գրվելու կոնտենտը, ու ըստ դրա հետագայում պետք է խնդրներ, ռազմավարություն ու աշխատանքի միջոցներ մշակել: Որևէ գործունեություն հնարավոր չէ ճիշտ կազմակերպել առանց նպատակի հստակ ընկալման:
2.Չգիտեք՝ ովքեր են մտնում ձեր նպատակային լսարանի մեջ
Նախքան կոնտենտ պլանի ստեղծումը հարկավոր է հասկանալ՝ ով է կարդում ձեզ: Խոսքը միայն սոցիալական ու դեմոգրաֆիկ ցուցանիշների մասին չէ: Նաև պետք է հասկանալ՝ ինչով են նրանք հետաքրքրված, ինչ խնդիրներ ու անպատասխան հարցեր ունեն, ու ըստ դրա մշակել պլանը:
3.Չկարգավորված, անկանոն հրապարակումներ
Պետք է հիշել, որ եթե ձեր լսարանը սովոր է տեսնել հրապրակումներ շաբաթը մեկ, և դուք զգում եք, որ դա լրիվ բավարար է, ապա ամեն օր հրապրակումներ անելը նրանց մոտ ասոցացվելու է սպամի հետ: Հակառակի դեպքում էլ է նույնը. եթե ընթերցողն ամեն օր սպասում է թարմացման, իսկ դուք շաբաթներով ոչինչ չեք գրում, ապա վաղ թե ուշ մարդիկ կդադարեն ձեզ հետևել: Բացի այդ, երբեք մի՛ հրապարակեք ձեր գործունեության ոլորտի հետ կապ չունեցող շատ նյութեր, քանի որ դա շատ կվնասի կայքի SEO առաջխաղացմանը:
4. Չափից երկար հրապարակումներ
Սովորաբար մեծ հրապարակումները գրեթե երբեք մինչև վերջ չեն ընթերցվում: Դա ձանձրալի է ու ժամանակատար: Պետք է հնարավորինս կրճատել տեքստերն ու դեպի կայք կամ կայքի մեկ այլ էջ տանող հղումներ ներառել, որտեղ ընթերցողը կարող է էլ ավելի շատ ինֆորմացիա ստանալ:
5. Հրապարակումների համար ընտրված սխալ ժամեր
Հրապարակումներ անելու համար կան «տաք» ժամեր, որոնք ոչ միայն տարբեր են տարբեր սոցկայքերում, այլև տարբեր էջերի ու լսարանների համար: Ուստի կա՛մ համացանցում փնտրեք, թե որոնք են ձեր ցակացած կայքի «տաք» ժամերը, իսկ եթե ունեք արդեն գործող էջ, ինքներդ կհասկանաք՝ մի փոքր վերլուծելով նախկին հրապարակումների ակտիվությունը:.
6.Սպամ
Կես ժամը մեկ նոր հրապարակումներ անել պետք չէ, քանի որ վերջիվերջո և՛ հրապարակման ենթակա ինֆորմացիան չի հերիքի, և՛ ընթերցողները ձեր այդ վարքը կսկսեն որպես սպամ ընկալել:
7. Ֆինանսական ռեսուրսների բացակայություն
Ֆինանսական միջոցներ կարող են պետք գալ հետևյալ պարագաներում՝
Բնականաբար, հնարավոր է՝ շատ կետեր արվեն մեկ մասնագետի կոշմից, և դա կխնայի ֆինանսական միջոցներ, սակայն կլինի բավականին ժամանակատար ու կպահանջի մեծ ջանքեր:
8. Ժամանակի սղություն
Ժամանակը խնդիր է թե՛ կոնտենտ ստեղծելիս, թե՛ հրապարակելիս: Երկրորդի դեպքում օգնության են գալիս հրապարակումների պլանավորման գործիքները, որոնք գոնե կօգնեն անել ապագա հրապարակումները ձեզ հարմար պահին:
9. Դատարկ, չլրացված դաշտեր
Կայքերում կամ սոցիալական կայքերի էջերում հաճախ է հնարավոր հանդիպել չլրացված դաշտերի: Անպայման պետք է բոլոր հատվածները ճիշտ լրացնել, իսկ ինֆորմացիա չլինելու դեպքում նախընտրելի է հանել այդ հատվածը, ոչ թե թողնել դատարկ:
10. Անորակ կոնտենտի օգտագործում
Չստուգված ինֆորմացիայի, հնացած կոնտենտի, ապատեղեկատվության տարածումը կարող է ոչ միայն ստիպել թիրախային լսարանին լքել ձեզ, այլև կարող է օրենքով սահմանված պատժի հանգեցնել:
Նախքան կոնտենտ պլան կազմելը խորհուրդ է տրվում անցկացնել առաջխաղացման ենթակա կայքի աուդիտ: Դրա շրջանակներում վերլուծելով կայքի առավելությունները և թերությունները՝ կստանաք անհրաժեշտ հիմք ճիշտ կոնտենտ պլան կազմելու համար:
Իսկ եթե ցանկանում եք անընդհատ ունենալ սոցկայքերում հրապարակումներ անելու գաղափարներ, անպայման խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ և ընթերցել նաև այս նյութը՝ «Ինչի՞ մասին գրել սոցկայքերում: 13 ուղղություն»: