Գալիս են պահեր, երբ թվում է՝ բոլոր գաղափարները սպառվել են, ու ժամեր շարունակ հնարավոր չի լինում գտնել մի թեմա, որով կհետաքրքրես հետևորդներիդ: Ահա թեմաների շարք, որը միշտ կօգնի հասկանալ՝ ինչ հրապարակում կարելի է անել:
1. Մրցույթներ, խաղարկություններ
Միշտ առաջացնում է մեծ ակտիվություն էջում և բերում է նոր հաճախորդներ:
2. Ապրանքի նկարագրություն
Հրավիրե'ք ուշադրություն Ձեր առաջարկի վրա: Ստեղծե'ք ոճ, որը վիզուալ կտարբերի Ձեր արտադրանքը մյուսներից: Խոսե՛ք Ձեր մասին:
4. Վաճառքի կամ արտադրության մեկնարկ
Հայտարարե՛ք նորությունների մասին: Նույնիսկ համաշխարհային ընկերությունները օգտագործում են սոցցանցերը թարմացումերի մասին օգտատերերին իրազեկելու համար: Օրինակ, Qatar Airways-ը Instagram-ով հայտարարեց նոր երթուղու բացման մասին:
5. Օգտատերերի կոնտենտ
Հրապարակե՛ք Ձեր հետևորդների ստեղծած կոնտենտը, քանի որ օգտատերերի 73%-ը պնդում է, որ ընտրությունը կատարելիս իրենց համար վճռորոշ դեր է կատարել այլ մարդկանց կարծիքը:
6. Համագործակցություն ինֆլյուենսերների հետ
Աշխատե՛ք բլոգերների, հայտնի մարդկանց հետ, որպեսզի բարելավեք բրենդի նկատմամբ վստահությունն ու մեծացնեք լսարանը: Այս մասին առավել մանրամասն ներկայացրել ենք մեր «Ու՞մ կօգնի բլոգներների հետ համագործակցությունը: Գովազդի տեսակները» բլոգում, որը կարող եք ընթերցել՝ սեղմելով այս հղմանը:
7. Բարի գործեր
Պատմե՛ք Ձեր բրենդի արժեքների, Ձեր կատարած բարի գործերի մասին: Փորձե՛ք աշխարհը ավելի լավը դարձնել, հետևորդներն էլ դա անպայման կգնահատեն:
8. Տոներ և իրադարձություններ
Նշե՛ք ոչ միայն ոլորտին վերաբերող կարևորդ իրադարձությունների, այլև համընդհանուր տոների մասին, շնորհավորե՛ք հետևորդներին ոչ ստանդարտ ձևերով:
9. Հայտնի հեշթեգեր
Օգտագործե՛ք լայն կիրառություն ունեցող հեշթեգեր: Այդ մասին մեր պատրաստած «Որո՞նք են աշխարհում ամենատարածված հեշթեգերը» նյութը կարող եք ընթերցել՝ սեղմելով այստեղ:
10. Մեմեր
Լրջությունից զատ անպայման տեղադրե՛ք հումորային կոնտենտ: Իսկ «Համատեղելի՞ են արդյոք հումորն ու մարքեթինգը» բլոգում կարող եք ընթերցել դրա անհրաժեշտության մասին մեր պատրաստած նյութը՝ սեղմելով այս հղմանը:
11. Հենդմեյդ գաղափարներ
Անպայման վերլուծե՛ք Ձեր լսարանի հետաքրքրություններն ու հանդե՛ս եկեք նոր մտքերով: Տվե՛ք նրանց նոր մի բան ստեղծելու համար հուշումներ, տեղադրե՛ք փոքրիկ դասընթացներ:
12. Մեջբերումներ
Պարբերաբար ընտրե՛ք այնպիսի մեջբերումներ, որոնք համապատասխանում են Ձեր բրենդին և արտահայտում են նրա առաքելությունը:
13. Կադրից դուրս
Որքան էլ պաշտոնական մասի ապահովումը կարևոր է, անպայման հետևորդներին ցու՛յց տվեք, թե ինչպես է աշխատում Ձեր գրասենյակը, ինչպես եք պատրաստվում կարևոր իրադարձությունները կամ ինչպես եք նշում տոները:
Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը, կարող եք հետևել մեր ամեն օր թարմացվող հրապարակումներին՝ ոլորտի ամենաթարմ նորություններին ծանոթանալու համար:Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ մաքեթինգի ասպարեզում Mailchimp-ի վերջին թարմացմանը, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել «Mailchimp-ը թողարկում է լիակատար մարքեթինգային հարթակ» բլոգը: