Ավելի անձնավորված գովազդի 3 նոր հնարավորություն Facebook-ում

Սոցկայքերում գովազդի արդյունավետության մասին արդեն գիտեն անգամ այն մարդիկ, ովքեր նույնիսկ գրանցված չեն այնտեղ ու չգիտեն դրա տեսքը: Սոցիալական կայքերն էլ փորձում են ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ գովազդի պատրաստման ընթացքը օգտատերերի համար հնարավորինս պարզ լինի, իսկ արդյունավետությունը՝ բարձր: Facebook-ը ներկայացրել է անհատականացված գովազդի նոր հնարավորություններ: Գովազդատուներին հասանելի են դարձել դինամիկ ֆորմատները, տեքստի օպտիմիզացումն ըստ օգտատիրոջ և ավտոմատ թարգմանությունը: 

Դինամիկ ֆորմատներ
Dynamic Ads-ի դինամիկ ֆորմատները և կրեատիվները հարմարեցվում են օգտատերերի հետաքրքրություններին: Ալգորիթմները հաշվի են առնում, թե որ գովազդներին են մարդիկ ամենից շատն ուշադրություն դարձնում, ու ցույց են տալիս նրանց հենց նմանատիպ հայտարարություններ: Հնարավորության հետ կարող եք ծանոթանալ գովազդի բաժնում՝ ընտրելով «Продажи товаров из каталогов», «Трафик», «Конверсии в Ads Manager» նպատակները:

Տեքստի օպտիմիզացում
Գովազդատուների համար հասանելի է դարձել տեքստի օպտիմիզացումը: Հայտարարությունը կազմելիս հնարավոր կլինի նշել տեքստի, վերնագրի ու նկարագրության մի քանի տարբերակ: Կախված օգտատերերի  նախընտրություններից՝ ալգորիթմները ցույց կտան նրան առավելագույնը համապատասխանող տարբերակը: 

Ավտոմատ թարգմանություն
Գովազդատուները ստացել են հայտարարության մեջ տեղադրված տեքստի ավտոմատ թարգմանության հնարավորություն: 
Հետաքրքրե՞ց թեման, շարունակի՛ր ընթերցանությունդ մեր պատրաստած «Facebook Messenger-ը գործարկել է 3 նոր ֆունկցիա բրենդների համար» բլոգով:


Ինչպես տեսնում եք, բիզնեսի համար սոցկայքերը գնալով ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծում, և միանշանակ կարող եք խորանալ այս ոլորտում՝ քաղելով դրա ողջ բարիքները: Պրոֆեսիոնալ չե՞ք. Բրենդոնն առաջարկում է SMM ծառայություններ բոլորի համար. մեր թիմը կապահովի ցանկացած ոլորտում գործող Ձեր բիզնես էջերի սրընթաց առաջխաղացումը սոցիալական կայքերում: Մանրամասների համար անցե՛ք հղմամբ կամ զանգահարե՛ք +374 (55) 99-90-15 հեռախոսահամարին: