Ինչի՞ մասին գրել սոցկայքերում: 13 ուղղություն

Գալիս են պահեր, երբ թվում է՝ բոլոր գաղափարները սպառվել են, ու ժամեր շարունակ հնարավոր չի լինում գտնել մի թեմա, որով կհետաքրքրես հետևորդներիդ: Ահա թեմաների շարք, որը միշտ կօգնի հասկանալ՝ ինչ հրապարակում կարելի է անել:

1. Մրցույթներ, խաղարկություններ

Միշտ առաջացնում է մեծ ակտիվություն էջում և բերում է նոր հաճախորդներ:

2. Ապրանքի նկարագրություն

Հրավիրե'ք ուշադրություն Ձեր առաջարկի վրա: Ստեղծե'ք ոճ, որը վիզուալ կտարբերի Ձեր արտադրանքը մյուսներից: Խոսե՛ք Ձեր մասին:

4. Վաճառքի կամ արտադրության մեկնարկ

Հայտարարե՛ք նորությունների մասին: Նույնիսկ համաշխարհային ընկերությունները օգտագործում են սոցցանցերը թարմացումերի մասին օգտատերերին իրազեկելու համար: Օրինակ, Qatar Airways-ը Instagram-ով հայտարարեց նոր երթուղու բացման մասին:

5. Օգտատերերի կոնտենտ

Հրապարակե՛ք Ձեր հետևորդների ստեղծած կոնտենտը,  քանի որ օգտատերերի 73%-ը պնդում է, որ ընտրությունը կատարելիս իրենց համար վճռորոշ դեր է կատարել այլ մարդկանց կարծիքը:

6. Համագործակցություն ինֆլյուենսերների հետ

Աշխատե՛ք բլոգերների, հայտնի մարդկանց հետ, որպեսզի բարելավեք բրենդի նկատմամբ վստահությունն ու մեծացնեք լսարանը: Այս մասին առավել մանրամասն ներկայացրել ենք մեր «Ու՞մ կօգնի բլոգներների հետ համագործակցությունը: Գովազդի տեսակները» բլոգում, որը կարող եք ընթերցել՝ սեղմելով այս հղմանը:

7. Բարի գործեր

Պատմե՛ք Ձեր բրենդի արժեքների, Ձեր կատարած բարի գործերի մասին: Փորձե՛ք աշխարհը ավելի լավը դարձնել, հետևորդներն էլ դա անպայման կգնահատեն:

8. Տոներ և իրադարձություններ

Նշե՛ք ոչ միայն ոլորտին վերաբերող կարևորդ իրադարձությունների, այլև համընդհանուր տոների մասին, շնորհավորե՛ք հետևորդներին ոչ ստանդարտ ձևերով:

9. Հայտնի հեշթեգեր

Օգտագործե՛ք լայն կիրառություն ունեցող հեշթեգեր: Այդ մասին մեր պատրաստած «Որո՞նք են աշխարհում ամենատարածված հեշթեգերը» նյութը կարող եք ընթերցել՝ սեղմելով այստեղ:

10. Մեմեր

Լրջությունից զատ անպայման տեղադրե՛ք հումորային կոնտենտ: Իսկ  «Համատեղելի՞ են արդյոք հումորն ու մարքեթինգը» բլոգում կարող եք ընթերցել դրա անհրաժեշտության մասին մեր պատրաստած նյութը՝ սեղմելով այս հղմանը:

11. Հենդմեյդ գաղափարներ

Անպայման վերլուծե՛ք Ձեր լսարանի հետաքրքրություններն ու հանդե՛ս եկեք նոր մտքերով: Տվե՛ք նրանց նոր մի բան ստեղծելու համար հուշումներ, տեղադրե՛ք փոքրիկ դասընթացներ:

12. Մեջբերումներ

Պարբերաբար ընտրե՛ք այնպիսի  մեջբերումներ, որոնք համապատասխանում են Ձեր բրենդին և արտահայտում են նրա առաքելությունը:

13. Կադրից դուրս

Որքան էլ պաշտոնական մասի ապահովումը կարևոր է, անպայման հետևորդներին ցու՛յց տվեք, թե ինչպես է աշխատում Ձեր գրասենյակը, ինչպես եք պատրաստվում կարևոր իրադարձությունները կամ ինչպես եք նշում տոները:

Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը, կարող եք հետևել մեր ամեն օր թարմացվող հրապարակումներին՝ ոլորտի ամենաթարմ նորություններին ծանոթանալու համար:Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ մաքեթինգի ասպարեզում Mailchimp-ի վերջին թարմացմանը, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել «Mailchimp-ը թողարկում է լիակատար մարքեթինգային հարթակ» բլոգը: