Շատ հաճախ, երբ տարբեր սոցիալական կայքերում թերթում ենք հրապարակումներ կամ նկարներ, հանդիպում ենք վանդականիշով սկսվող բառերի, որոնք երբեմն օգտագործվում են՝ առանց լիարժեք պատրերացնելու դրանց հիմնական նպատակն ու նշանակությունը:
#Հեշթեգերը կոնտենտի համար պիտակի դեր են կատարում՝ թույլ տալով կոնկրետ թեմայով հետաքրքրված մարդկանց արագ գտնել դրան առնչվող բովանդակություն, երբ նրանք կսեղմեն ցանկացած հեշթեգի վրա: Հեշթեգերը հայտնի դարձան Twitter-ից, իսկ այժմ արդեն լայն տարածում ունեն այնպիսի սոցիալական հարթակներում, ինչպիսիք են Instagram-ը, Facebook-ը կամ Pinterest-ը:
Ստորև ներկայացված հեշթեգերն աշխարհում ամենատարածվածն են, և դրանցով արվում ու ամեն վայրկյան թարմացվում են միլիոնավոր հրապարակումներ:
#love #instagood #me #tbt #cute #follow #followme #photooftheday #happy #beautiful #selfie #picoftheday #like4like #instagramanet #instatag #smile #friends #fun #fashion #summer #instadaily #igers #instalike #swag #amazing #tflers #follow4follow #likeforlike #bestoftheday #l4l
Ինչպես երևում է, մեծ մասը վերաբերում է փոխադարձ գործողություններին, սակայն այս հեշթեգերով թոփում հայտնվել գրեթե հնարավոր չէ, ոչ էլ արդյունավետ է, քանի որ դրանից օգտվում են միայն զանգվածային հավանումներով ու հետևումներով զբաղվող էջերը, որոնց հետաքրքրում է ոչ թե կոնտենտը, այլ պատասխան գործողությունների քանակը:
Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանում եք օգտագործել միայն թեմատիկ հեշթեգեր ու միաժամանակ հավաքել օրգանական արձագանքներ: Իհարկե, այս եղանակը պրոֆեսիոնալ տեսանկյունից նախընտրելի չէ, սակայն կիրառել այն, թե՝ ոչ, որոշում եք ինքներդ:
Մեկ հրապարակման տակ կարելի է ավելացնել առավելագույնը 30 հեշթեգ, սակայն օպտիմալ քանակը 5-ն է: Թոփ դուրս գալու համար հաճախ կատարվում է հետևյալ հնարքը.
Այս բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ 10+ անվճար գործիքի Instagram-ի նկարների ու վիդեոների համար, խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: