Ինչպես համոզվեցինք վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ ՏիկՏոկը կարողացավ մտնել մեր առօրյա կյանք ու ամեն օր հարթակից օգտվող ակտիվ օգտատերերի թվով գերազանցել անգամ Ինստագրամին ու Ֆեյսբուքին՝ հատկապես դեռահասների շրջանում: Ամիսների ընթացքում այս հարթակից սկսեցին օգտվել նույնիսկ նրանք, ովքեր դրա անունը չէին ցանկանում լսել: Հարթակն էլ իր հերթին անընդհատ հանդես է գալիս նորամուծություններով՝ փորձելով ներգրավել նոր օգտատերերի ու պահել հներին: Բրենդոնի այսօրվա բլոգում կծանոթանանք ՏիկՏոկի 3 նոր ֆունկցիաներին, որոնք, հուսով ենք, շատ արագ կհաստատվեն բոլոր օգտատերերի շրջանում ու կհեշտացնեն հարթակից օգտվելու գործընթացը:
1. Stories
Ինստագրամի ակտիվ օգտատերերը արդեն հասցրել են համոզվել, որ սթորիներում հետևորդներն ավելի ակտիվ են ու հակված շփման, ու դա է պատճառը, որ այս ֆունկցիան գործարկվում է ամենատարբեր հարթակներում: ՏիկՏոկի չինական հատվածը՝ Douyin-ը, այս պահին թեստավորում է «Վիդեոօրագիր» բաժինը, որը հենց սթորիների անալոգն են:
2. Բարեգործական նվիրատվություններ
Օգտատերերի հաշիվներում հայտնվել է «Donate» կոճակը: Նվիրատվությունների համար հասանելի է համաշխարհային կազմակերպությունների ցանկ, օրինակ՝ Կարմիր խաչ, ու ՏիկՏոկը խոստանում է ցանկին ավելացնել ավելի շատ ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում նրանք, որոնք օգնում են իվենթ և ռեստորանային արդյունաբերության աշխատակիցներին:
3. Ֆոտոն վիդեո դարձնելու հնարավորություն
Նոր՝ «Темы» ֆունկցիան 21 էֆեկտների շնորհիվ թույլ է տալիս ֆոտոյից ստանալ վիդեո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին ՏիկՏոկը ներկայացրեց ծնողների վերահսկողության համար նախատեսված գործիքներ, որոնք կպաշտպանեն դեռահասներին անցանկալի կոնտենտից ու հետևորդներից:
ՏիկՏոկի թարմացումները Բրենդոնի այսօրվա բլոգում այսքանն էին: Ցանկանու՞մ եք իմանալ ավելին այս հավելվածի մասին, անպայման ընթերցեք նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «Առաջխաղացում TikTok-ում. ինչպե՞ս հայտնվել rec-ում»:
Ցանկանու՞մ եք առաջ մղել Ձեր պրոդուկտը նաև ՏիկՏոկում. դիմեք Բրենդոնի մարքեթինգային թիմին, և Ձեր բիզնեսի համար կպատրաստվեն ամենանորարարական լուծումները: Պարզապես պետք է վերցնել հեռախոսն ու զանգել 055 999 015: