Դուք գիտե՞ք, որ YouTube-ում օրական մեկ միլիարդ ժամ տեսանյութ է դիտվում: Սա մեկ անձի համար օրական մոտավորապես 8.4 րոպե է:
Մարքեթոլոգներին դժվար է անտեսել նման հայտնի ալիքը: Բայց չպետք է մոռանալ այս սոցիալական ցանցի կատաղի մրցակցության մասին: YouTube-ում կան մեծ քանակությամբ տեսանյութեր գրեթե ցանկացած թեմայով:
Ստորև դուք կգտնեք 10 փորձված մեթոդներ, որոնք կօգնեն ավելացնել YouTube-ում հետևորդների քանակը:
Նախքան նոր բան փորձելը, դուք պետք է լավ մաքրեք ալիքը: Հեռացրեք անբարենպաստ և հնացած կոնտենտը: Այն կարող է վատ անդրադառնալ ձեր բրենդի վրա:
Իհարկե ձեզ համար նորություն չէ, որ YouTube-ն ունի շատ վատ որակի տեսանյութեր, բայց սա հիմք չէ նույնը կրկնելու համար: Անընդհատ հետևորդներ ներգրավելու համար, նրանց առաջարկեք միայն լավագույն կոնտենտը: Դրա համար.
Վերլուծեք մրցակիցների և այլ ոլորտների ներկայացուցիչների տեսանյութերը, հատուկ ուշադրություն դարձրեք առավել հաջողված կոնտենտին: Մտածեք, թե ինչպես ձեր տեսանյութերը ավելի լավը դարձնել: Փորձեք հանդիսատեսի մոտ արթնացնել ուժեղ էմոցիաներ:
Փորձեք իմպրովիզ չանել: Սցենարները պլանավորեք նախապես: Կարդացեք և ուղղեք այն, մինչև կստանաք ցանկալի արդյունք: Սա կօգնի ձեզ պատմել ձեր պատմությունը հնարավորինս արդյունավետ:
Դուք կզարմանաք, բայց պրոֆեսիոնալ նկարահանումների համար հարկավոր չէ թանկ տեսախցիկ: Ժամանակակից սմարթֆոնները մեծ այլընտրանք են: Ինչը ձեզ իսկապես անհրաժեշտ է՝ պարզ ֆոնն է, ստուդիայի լույսը և եռոտանին: Իհարկե դա կախված կլինի տեսանյութի ձևաչափից, բայց նույնիսկ հիմնական սարքավորումները ձեր նկարն ավելի պրոֆեսիոնալ կդարձնեն:
Դուք գիտեք, որ դիտողների 20%-ը տեսանյութը անջատում է առաջին 10 վայրկյանների ընթացքում: Ահա թե ինչու դուք պետք է առավելագույնը ցույց տաք առաջին 10 վայրկյաններում:
YouTube-ում կա հիանալի ֆունկցիա՝ ալիքի թրեյլերը: Սա կարճ տեսանյութ է, որը ավտոմատ հեռարձակվում է ալիքի բոլոր այցելուների համար:
Որակյալ թրեյլերը օգնում է ներգրավել նոր հետևորդներին: Դրա համար այն պետք է լինի կարճ (30-60 վայրկյան), ակտուալ և ինֆորմացիոն: Հայտնեք հանդիսատեսին, թե ինչու նրանք պետք է բաժանորդագրվեն ձեզ: օրինակ SoulParcake-ը հիանալի թրեյլեր ունի, որը իսկապես դրդում է բաժանորդագրվել:
Ձեր տեսանյութերը տևում են 30-60 րոպե արդյունաբերության բարդության պատճառով: Սակայն երկար տեսանյութերը YouTube-ի համար հարմար չեն: Անկախ ապրանքի բարդությունից , ձեր տեսանյութերը չպետք է գերազանցեն 5 րոպեն:
Ինչու՞: Շատ հետազոտություններ հաստատում են, որ օգտագործողների ուշադրության կենտրոնացման ժամանակը նվազում է: Ըստ HubSpot-ի՝ YouTube-ի համար կատարյալ տեսանյութի երկարությունը 2 րոպե է:
Խմբագրեք ձեր երկար տեսանյութերը և դրանք վերածեք կարճ և հետաքրքրիր տեսանյութերի:
Դուք ունե՞ք ընդհանուր թեմայով տեսանյութեր: Միավորեք դրանք երգացանկում: Դա թույլ կտա հեշտությամբ շարունակել դիտումը և ազատվել տեսանյութերի հաջորդականությունը ձեռքով որոնելու անհրաժեշտությունից:
Երգացանկերի շնորհիվ այցելուները ավելի շատ ժամանակ կանցկացնեն ձեր ալիքում և իրենց համար կհայտնաբերեն հետաքրքիր կոնտենտ:
Օրինակ, BuzzFeed Tasty-ն հիանալի գլուխ է հանում տեսանյութերի կազմակերպումից: Դա բացարձակ բարդ չէ.
Իհարկե, շատ թիմերի համար դա հեշտ չի լինի: Բայց նույնիսկ եթե դուք չեք կարող հաճախ հրապարակել նոր տեսանյութեր, դա կատարեք պարբերաբար: Օգտատերերը չեն ցանկանում բաժանորդագրվել ալիքին, եթե երկար ժամանակ կոնտենտ չեք հրապարակում:
Մեկ շաբաթում հրապարակել 4 նոր տեսահոլովակ և հաջորդ ամսվա ընթացքում չհրապարակելը ևս վատ գաղափար է: Ստեղծեք հրապարակումների գրաֆիկ և պահեք այն, այս դեպքում ավելի հավանական է, որ ավելի շատ կբաժանորդագրվեն ձեր ալիքին:
Բաժանորդների ներգրավման արդյունավետ մեթոդներից մեկը վճարովի խթանումն է: Տրամադրեք բյուջե գովազդի համար և մի անհանգստացեք, ծախսերը կարդարացվեն:
YouTube-ը առաջարկում է մի շարք գովազդային ձևաչափեր՝ պաստառներ, վիդեո-գովազդներ, հովանավորչական քարտեր և այլն: Բացի այդ այս հարթակում դուք կարող եք օգտագործել նպատակային բոլոր տարբերակները՝ ընտրելով լսարան ըստ հետաքրքրությունների և ժողովրդագրական տվյալների:
Այն կարող է լինել խումբ սոցիալական ցանցերում կամ հանրահայտ կայք, եթե համայնքի համար ձեր տեսանյութերը ակտուալ են, ապա պատմեք նրանց մասին: Կարևորը, որ ձեր կոնտենտը արժեք ներկայացնի և օգնի լուծել խնդիրները: Համայնքներում համապատասխան խթանումը կօգնի ձեզ ներգրավել բազմաթիվ նոր բաժանորդների և բրենդի երկրպագուների:
Մարդիկ սիրում են անվճար բաներ: Առաջարկեք նրանց նվեր (կամ հնարավորություն շահելու նվեր) բաժանորդագրվելու դիմաց:
Համոզվեք, որ ձեր տեսահոլովակները օպտիմալացված են որոնման համար: Որպեսզի դրանց համար լավ SEO արվի, հետևեք այս խորհուրդներին: