Ի՞նչ կատարվեց beauty-ոլորտի հետ ճգնաժամի ընթացքում

Կորոնավիրուսի բռնկումը հանկարծակիի բերեց բոլոր բիզնեսներին, և իհարկե, եղան բացառիկ դեպքեր, երբ  բինզեսը շահեց, սակայն հիմնականում բոլորը հայտնվեցին ճգնաժամային իրավիճակում: Բացառություն չէր նաև կոսմետիկայի ոլորտը, որում նկատվեցին շրջադարձային փոփոխություններ, և այսօրվա բլոգում կուսումնասիրենք, թե ինչ կատարվեց այստեղ կարանտինի ընթացքում:

Ըստ ուսումնասիրությունների՝ այս ոլորտում օնլայն վաճառքի ծավալը ընդհանուրի մեջ կազմել է 8-10% 2019թ. ընթացքում: Ճգնաժամի հետևանքով հատկապես  տուժեցին այն ընկերությունները, որոնք չունեն առցանց վաճառքի հնարավորություն: 
Միջին հաշվարկներով կոսմետիկ միջոցներ վաճառող 10 ամենամեծ եկամուտն ունեցող ընկերություններից 6-ը ինտերնետ-խանութ չունեն: Մեկուսացման հետևանքով հատկապես ընկան այն ֆիրմաների վաճառքի ծավալները, որոնք գեղեցկության սրահներին մատակարարում են պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ կամ էլ նրանց միջոցով կատարում են տնային միջոցների վաճառք: Ամենախոշոր ցանցերը հայտարարել են վաճառքների ընդհուպ մինչև 95% անկման մասին օֆֆլայն վաճառքի կետերի փակման հետևանքով: Չնայած սրան՝ կոսմետիկայի ոլորտում անկման չափն ավելի պակաս է, քան, օրինակ, հագուստինը:

Սա միանգամայն բնական միտում է, քանի որ կարանտինի շրջանում մարդկանց նոր հագուստ կամ դեկորատիվ  կոսմետիկա հաստատ այնքան պետքական չէ, որքան նախկինում, բայց փոխարենը ավելացել է խնամքի և հիգիենայի միջոցների վաճառքի ծավալները:


Ճյուղի վրա դրականորեն ազդած գործոնները
•    Առաջացավ տան պայմաններում սրահների խնամք ապահովելու անհրաժեշտություն:
•    Առաջացավ ազատ ժամանակ մարմինը, դեմքն ու մազերը խնամելու համար:
•    Քանի որ մարդիկ տնից դուրս չէին գալիս,սկսեցին օգտագործել ակտիվ ազդող միջոցներ, որոնք հակացուցում էին արևի հետ փոխազդեցությունը:


Ճյուղի վրա բացասական ազդեցություն թողած գործոնները
•    Մարդկանց վճարունակությունն ընկավ փոխարժեքի տատանումների հետևանքով, ինչպես նաև ապագայի ֆինանսական անկայունության նկատմամբ վախի պատճառով:
•    Մարդիկ սիրում են փորձարկել ապրանքը նախքան գնումը, ուստի երբ խանութները փակվեցին, դրա հնարավորությունը բացառվեց, և վաճառքներն անկում ապրեցին:
•    Օգտատերերը լիարժեք չեն տիրապետում օնլայն առևտրի գործընթացին, վախենում են հանդիպել վատ որակի կամ էլ կատարել սխալ գործարքներ:
•    Երբ տնից դուրս չես գալիս, հարկավոր չէ ստվերաներկ, թարթչաներկ կամ տոնային քսուքներ օգտագործել, ուստի գրեթե 3 ամիս մարդկանց անհրաժեշտ չի եղել կատարել այսպիսի գնումներ:
•    Էքստրեմալ չափով ընկել է որոշ ապրանքատեսակների վաճառքի ծավալները, օրինակ՝ արևապաշտպան քսուքների վաճառքն իջել է 81%-ով:

Ինչպես տեսնում ենք՝ ոլորտը բավականին սթրեսների է ենթարկվել, և քիչ թե շատ իրավիճակին կարողացել են դիմակայել նրանք, ովքեր ունեցել են օնլայն վաճառքի հնարավորություն ի սկզբանե կամ կարողացել ե այս ընթացքում ստեղծել դա: Օնլայն խանութներն այս շրջանում առաջարկեցին ամենահետաքրքիր ակցիաներն ու գրավիչ զեղչերը, և հենց սա շատերին օգնեց ծանր չտանել ճգնաժամը: 
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ համոզվելու համար, որ շատ գործարարներ կարողացան իրավիճակից շահած դուրս գալ «Կարանտին: 7 բիզնես, որոնց շահութաբերությունը բարձրացավ այս ընթացքում»:

Եվ քանի որ այսօրվա բլոգը օնլայն հարթակում առքուվաճառքի առավելությունների մասին էր, Բրենդոնն առաջարկում է հարմարավետ, գրավիչ և օգտագործման մեջ պարզ ինտերնետային խանութների պատրաստում սեղմ ժամկետներում: Մեր մասնագետները կանեն ամեն ինչ, որպեսզի այս ճգնաժամային պահին անգամ Ձեր բիզնեսը միայն զարգանա: Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: