Վավերագրական ֆիլմը հիանալի տարբերակ է ձեր մտահորիզոնը ընդլայնելու համար: Բացի այդ այն կարող է ներկայացնել շատ հետաքրքիր փաստեր ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք կարող են օգտակար լինել մասնագիտական գործունեության մեջ:
Ահա 5 վավերագրական ֆիլմեր, որոնք ոգեշնչում և պատմում են ժամանակակից աշխարհի և նրա տեխնոլոգիաների մասին:
Year million (2017)
Այստեղ կան ռոբոտներ, արհեստական ինտելեկտ: Այս վավերագրական սերիալը պարզապես ապագան կանխատեսելու փորձ է, բայց եթե հիշենք, թե իրական տեխնոլոգիաները ինչպես են նկարագրվում գրողների կողմից, ապա սերիալը պետք է ընդունել լրջորեն:
Ստեղծողները շատ ժամանակ են տրամադրել ժամանակակից տեխնոլոգիաները (նեյրոնային ցանցեր, գենային թերապիա, մեքենաների ուսուցում, վիրտուալ իրականություն և այլն) հասկանալի ձևով բացատրելու համար:
Շատ բարձրորակ ֆիլմ, հետաքրքիր սցենար, իրական գիտնականների բացատրություններ և մեկնաբանություններ: Այսօր լավագույն վավերագրական սերիալն է ապագայի տեխնոլոգիաների մասին:
Abstract: The Art of Design (2017)
2017 թվականի սկզբին եղավ «Abstract: The Art of Design» վավերագրական սերիալի պրեմիերան, որը պատմում է ժամանակակից պայմաններում դիզայներների աշխատանքի մասին:
Գրաֆիկական և արդյունաբերական դիզայն, ճարտարապետություն, ժամանակակից տեխնոլոգիաներ և դասական մոտեցումներ - այս ամենը մեկ ֆիլմում: Դիզայների մասնագիտությունը դառնում է ավելի ու ավելի բարդ, բայց միևնույն ժամանակ առավել հետաքրքիր:
Սերիալը շատ ոգեշնչող և ճանաչողական է, այն պետք է դիտի յուրաքանչյուր դիզայներ:
Animats. (2015)
Ֆրանսիական վավերագրական ֆիլմ է տեխնոլոգիաների էվոլյուցիայի մասին: Ֆիլմում կան հսկայական քանակությամբ բոլոր տեսակի ռոբոտներ՝ զվարճալի խաղալիքներից սկսած մինչև լուրջ մեքենաներ՝ փրկարարական գործողություններ իրականացնող կամ ռազմական նպատակներով ստեղծված: Անիմատորների զարգացմանը մասնակցում են բազմաթիվ մասնագետներ՝ ճարտարագետներ, ֆիզիկոսներ, տեխնոլոգներ, հետազոտողներ, դիզայներներ, կենսաբաններ, նյարդաբաններ և այլն:
The Secret Rules of Modern Living: Algorithms (2015)
Օքսֆորդի համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր Marcus Peter Francis Du Sautoy-ը պատմում է, թե ինչպես և որտեղ է առաջանում մարդկության ալգորիթմները, ինչպես են նրանք ստեղծվում և աշխատում: Դուք կիմանաք, թե ինչպես է ձեր հեռախոսի տեսախցիկը ճանաչում դեմքերը, ինչպես են որոշ ծառայություններ առանձնացնում ձեր սիրած և չսիրած ֆիլմերը:
Ֆիլմում կան շատ գիտական և մաթեմատիկական փաստեր:
The Genius of Design (2010)
Հինգ մասից բաղկացած վավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են ստեղծվել մեզ շրջապատող առարկաները:
Ֆիլմը տալիս է այն հարցերի պատասխանները, թե ինչպե՞ս է ձևավորվել դիզայնը, ի՞նչ է նշանակում լինել դիզայներ և ի՞նչն է դրա յուրահատկությունը: Ինչպիսի՞ն պետք է լինի լավ դիզայնը, ինչու՞ է կապիտալիզմը համարվում դիզայնի շարժիչ ուժը: