NFT-ն պարզ բառերով. ինչպես գումար աշխատել դրա միջոցով

Վերջերս ակտիվ շրջանառության մեջ են NFT-ի մասին հոդվածները, տարբեր միջոցառումները, գործարքները, բայց մարդկանց մեծ մասը դեռ գաղափար չունի այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ երևույթը։ Բրենդոնի այսօրվա բլոգում փորձենք միասին բացահայտել։
 
NFT-ն կամ Non-Fungible Token-ը հաշվառման միավոր է, որը թվային պատկեր է ստեղծում ցանկացած եզակի նյութի մասին: Դրանք կարող են լինել նկարներ, լուսանկարներ, տեսանյութեր, երաժշտություն, գիֆեր՝ մի խոսքով, ցանկացած կոնտենտ, որը որևէ առումով յուրահատուկ է։ Դրանք բարձր են գնահատվում կոլեկցիոներների, գեյմերների և արվեստասերների շրջանում և գնվում և վաճառվում են աճուրդների միջոցով:

Token-ը արժույթի միավոր է, որը նախատեսված է որոշ ակտիվներում թվային հաշվեկշիռը ներկայացնելու համար, այլ կերպ ասած՝ թվային աշխարհում հանդես է գալիս որպես «արժեթղթերի փոխարինող»։ Տոկենները պահվում են այսպես կոչված բլոկչեյնում, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է տեղեկատվություն: Բլոկչեյնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ պահում են իրար շատ նման և շատ տարբեր NFT պատկերներ։ Եթե յուրաքանչյուր առանձին բիթքոին մեկ այլ նման բիթքոինի ճշգրիտ պատճենն է, ինչը հնարավորություն է տալիս դրանք համեմատել արժույթի հետ, ապա այս դեպքում իրավիճակը այլ է։ Ամեն պատկեր ունի իր արժեքը։

NFT նշանը եզակի իրերն իրական աշխարհից բլոկչեյն փոխանցելու միջոց է: Այս նշաններից յուրաքանչյուրը եզակի է, անբաժանելի և գոյություն ունի եզակի թվով: Բացի այդ՝ դրա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունը ապահով կերպով պահվում է բլոկչեյնում։ Եզակիությունը կարող է տարբեր լինել: Այսպիսով, առաջին SMS-ը վաճառվել է 150 հազար դոլարով, իսկ Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի առաջին թվիթը արժեցել է գրեթե 3 միլիոն, որից հետո այլ աստղեր ևս սկսել են ուսումնասիրել NFT-ն։

Ինչպես են ֆայլերը վերածվում NFT նշանների

Կան բազմաթիվ հարթակներ, որտեղ դուք կարող եք տեղադրել ձեր նշանները: Նրանցից ոմանք նույնիսկ նեղ մասնագիտացում ունեն, օրինակ՝ միայն խաղային կամ միայն արվեստի հետ առնչվող։ Ամենատարածվածներն են OpenSea-ն, SuperRare-ը, Foundation-ը և Rarible-ը: Որպես կանոն, կայքերը միջնորդավճար են գանձում Ethereum կրիպտոարժույթով: Միջնորդավճարի չափը կարող է տարբեր լինել, բայց սովորաբար այն կազմում է մի քանի տասնյակ դոլար (նման արժեքը պայմանավորված է նրանով, որ նոր նշանը պետք է ներառվի բլոկչեյնում):

NFT-ներով գումար աշխատելու ուղիներ

Թեև, ինչպես նախատեսվում էր, NFT նշանները ստեղծվել են որպես հնարավորություն թվային կոնտենտ ստեղծողների համար գումար վաստակելու, այժմ հիմնական ուղղությունը հանրաճանաչության մոնետիզացումն է: Օրինակ՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը աճուրդի է հանել իր NFT թվիթը 1 միլիոն դոլարով: Ի վերջո, այն այդպես էլ չվաճառվեց, բայց մեծ ուշադրության արժանացավ առցանց լրատվամիջոցների կողմից։

Ռուսաստանում նույնպես կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել։ Այսպիսով, կատակերգու դերասան Իդրակ Միրզալիզադեն, ով երկրից արտաքսվել էր չար կատակի համար, աճուրդի է հանել չեղյալ համարված կացության թույլտվությունը՝ նշելով, որ ինքը կվերադառնա, երբ դրա գինը կբարձրանա։ Երկար ժամանակ 70 միլիոն դոլար արժողությամբ ռեկորդը պահպանում էր թվային նկարիչ Մայք Ուինքելմանի աշխատանքը՝ վերջին 5000 օրվա ընթացքում նրա բոլոր նկարների համատեղման տեսքով: 

Դե ինչ, տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի զարգացման փուլում շատ կարևոր է տիրապետել թվային արժույթի այս տեսակի առանձնահատկություններին, քանի որ ձեր իսկ ստեղծած յուրօրինակ կոնտենտը կարող եք վաճառել անհավանական բարձր գնով։ Շարունակեք հետևել մեր բլոգին, ինչպես նաև ընթերցեք «YouTube-ի նոր մոնետիզացում՝ «ծափահարություններ» 2$-ով» բլոգը։