Որտեղի՞ց կարող են ոգեշնչվել դիզայներները

Որքան էլ մասնագետը պրոֆեսիոնալ է իր ոլորտում, պարբերաբար առաջանում են աշխատանքային հարցեր, որոնց պատասխանը նա փորձում է գտնել համացանցի միջոցով: Եթե փորձառու մասնագետն արդեն մոտավոր պատկերացում ունի՝ ուր այցելել ավելորդ ժամանակ չվատնելու համար, ապա սկսնակների համար ինֆորմացիոն ահռելի պաշարների մեջ դժվար է գտնել ու ֆիլտրել հենց այն, ինչ հարկավոր է: Ուստի ահա մի քանի ռեսուրս սկսնակ դիզայներների համար, որոնք կօգնեն միշտ իրազեկված լինել ոլորտի նորություններից:

Կայք- պորտֆոլիո

Այսպիսի կայքերում ստուդիաները կամ առանձին դիզայներները տեղադրում են իրենց աշխատանքները:

Behance-ի և Dribble-ի մասին  լսած կլինեն նույնիսկ ոչ դիզայներները. այստեղ կգտնեք իլյուստրացիաներ, բրենդինգի, վեբ դիզայնի օրինակներ և այլն: Գլխավոր առավելությունն այն է, որ ինքներդ կարող եք կազմել ձեր լրահոսը՝ հետևելով այն մարդկանց, ում աշխատանքները ձեզ դուր են գալիս:

CGSociety այստեղ կգտնեք ֆիլմերի, համակարգչային խաղերի և ֆան-արտի կոնցեպտներ, ուստի եթե հետաքրքրված եք 3D գրաֆիկայով, կարող եք հետևել այս կայքին:

Հետաքրքիր աշխատանքների կարելի է հանդիպել նաև՝ թերթելով Pinterest-ը: Այստեղ գլխավոր առավելությունն այն է, որ մեկ անգամ գտնելով ձեզ հետաքրքրող նկարը՝ դրա հետևից կտեսնեք նմանատիպ նկարներ:


Փառատոններ, մրցույթներ

Օրինակ՝ Awwwards-ում և The FWA-ում ամեն օր հրապարակվում է «Site of the day»-ը, այսինքն, բացի ամենամյա մրցանակաբաշխություններից այստեղ պարբերաբար այլ թարմացումներ էլ են արվում: Իսկ մրցանակաբաշխություններում նոմինացված դիզայներների աշխատանքները հաստատ ամենապահանջկոտ դիզայների կամ պարզապես այցելուի աչքն էլ կշոյեն:


Թեմատիկ խմբեր

Եթե պորտֆոլիոները կամ մրցութային կայքերն ավելի շատ մասնագիտական զարգացման համար են անհրաժեշտ, ապա թեմատիկ կայքերը ձեզ համար կդառնան ոգեշնչման աղբյուր:

Muz.li – այստեղի կոնտենտն աշխատակիցների կողմից ձեռքով է ընտրվում, չկա արհեստական առաջխաղացման տարբերակ, և հրապարակողներին մնում է միայն որակ ու կրեատիվություն ապահովել:

Designyoutrust – լիակատար ինֆորմացիա կտրամադրի դիզայնի ամենատարբեր ոլորտների մասին:

Designcollector – ամենաոճային խումբն է, որն ամեն օր համալրվում է մինիմալիստական ոճի նկար-հրապարակումներով:

ELLO – ավելի խենթ ու համարձակ հրապարակումներ կարող եք գտնել այս հարթակում,

Telegram ալիքներ – այստեղ օգտակար է հետևելը ոչ միայն խմբերին, այլև անհատներին: Ահա տարածված ալիքների օրինակներ:

Իհարկե, շատ ու շատ այլ հարթակներ կան, որոնցից հնարավոր է քաղել օգտակար ինֆորմացիա, սակայն մասնագետների հետ անմիջական շփման դերն էլ է անգնահատելի, ուստի գնահատե՛ք նաև մարդկային շփումը:

Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ փաթեթավորման հետաքրքիր լուծումների, ապա կարող եք սեղմել այս հղմանը՝ տեսնելու համար մեր բլոգը՝ «Փաթեթավորման օրինակներ, որոնք կստիպեն գնել ապրանքը»: