Թոփ 5 լավագույն կարգախոսները

 

Գովազդային ոլորտն անընդհատ փոխվում է, բայց կարգախոսը եղել է գովազդի անկյունաքարը ավելի քան մեկ դար, իսկ որոշ կարգախոսներ թվագրվում են մինչև 1800-ականները: Որպես սպառող, դուք, հավանաբար, կարող եք հիշել մի քանի կարգախոսներ, որոնք տպավորվել են ձեր մտքում։ Հենց այդ կարգախոսներն էլ դառնում են հզոր գործիք գովազդատուների համար:

Եթե ​​ցանկանում եք խթանել ձեր մարքեթինգային արշավը, կարգախոսը հիանալի միջոց է: Լավ կարգախոսը հաճախորդներին միանգամից հիշեցնում է ձեր բիզնեսը կամ դրա արտադրանքը և ծառայությունները: Կարգախոսը նաև օգնում է ձեր ընկերությունը պահել հաճախորդների մտքում. երբ հաճախորդը տեսնում է ձեր կարգախոսին ասոցացվող որևէ  բան, ավելի հավանական է, որ նա կմտածի հենց ձեր ապրանքանիշի մասին:

Սկսած 1960-ականների McDonald's-ից մինչև Nike-ի «Just Do It» կարգախոսը, կան կարգախոսների անհամար օրինակներ, որոնք տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ շարունակ մնացել են մարդկանց մտքում:  

Հաջողակ կարգախոսների օրինակների ուսումնասիրումը ձեր բիզնեսի համար արդյունավետ կարգախոս ստեղծելու լավագույն միջոցներից մեկն է: Այս բլոգում BrandOn-ն առանձնացրել է 10 հայտնի կարգախոսները, որոնք բավականին հայտնի են և ազդեցիկ։  

MasterCard. «Կան բաներ, որ փողով չի կարելի գնել։ Մնացած ամեն ինչի համար կա Mastercard»

MasterCard-ի երկու նախադասություններից բաղկացած կարգախոսը ստեղծվել է 1997 թվականին՝ որպես գովազդային արշավի մի մաս, որն անցկացվել է 98 երկրներում և 46 լեզուներով: Քարոզարշավի առաջին իսկ կրկնությունը հեռուստատեսային գովազդն էր, որը հեռարձակվեց 1997 թվականին։

M&M. «Հալչում է բերանում, ոչ թե ձեր ձեռքերում»

Ահա մի ապրանքանիշ, որն իր կարգախոսի միջոցով անմիջապես առանձնացավ մրցակիցներից: Շոկոլադը շոկոլադ է: Ինչպե՞ս կարող է մեկ շոկոլադը տարբերվել մյուսից։ Հարմարավետության գործոնն առաջ քաշելով, իհարկե։

Այս կոնկրետ օրինակը ընդգծում է մի բան գտնելու կարևորությունը, որը կտարբերի ձեր ապրանքանիշը մյուսներից, այս դեպքում՝ կոշտ կեղևը, որը թույլ չի տալիս շոկոլադին հալչել ձեռքերում:  

De Beers. «Ադամանդը հավերժ է»

Ադամանդներն ի սկզբանե մեծ արժեք չունեն: Իրականում ադամանդը առնվազն 50%-ով ավելի քիչ արժե, քան դուք վճարում եք դրա համար ոսկերչական խանութից այն գնելիս։ Այսպիսով, ինչպե՞ս են նրանք դարձել հարստության, ճոխության և սիրո  խորհրդանիշը: Այս ամենը պայմանավորված էր փայլուն, բազմակողմ մարքեթինգային ռազմավարությամբ, որը մշակվել և իրականացվել է N.W. Ayer գործակալության շնորհիվ 1900-ականների սկզբին իրենց հաճախորդի՝ Դե Բիրսի համար:

«Ադամանդը հավերժ է» խորհրդանշական բառերը հայտնվել են De Beers-ի յուրաքանչյուր գովազդում 1948 թվականից ի վեր, իսկ 1999 թվականին այն անվանվել է դարի լավագույն կարգախոսը: Այն հիանալի կերպով արտացոլում է այն զգացումը, որին ձգտում էր Դե Բիրսը՝ ինչպես ձեր հարաբերությունները, ադամանդները նույնպես հավերժ են: Այն նաև օգնեց մարդկանց խուսափել իրենց ադամանդների վերավաճառքից։  Զանգվածային վերավաճառքը կխաթարեր շուկան և կբացահայտեր քարերի ցածր ներքին արժեքը։

Nike. Just Do It

«Just Do It»-ը վերաբերում է Nike-ի ստեղծած և հովանավորած յուրաքանչյուր ապրանքին և իրադարձությանը։

Շատ ժամանակ չպահանջվեց, որ Nike-ի կարգախոսն արդյունք ցույց տար։ Բրենդը դարձավ ավելին, քան պարզապես սպորտային հագուստ. այն սկսեց ասոցացվել առողջ ապրելակերպի, կենսակերպի հետ։ Այն խրախուսում է ձեզ մտածել, որ պետք չէ մարզիկ լինել սպորտային մարզավիճակում լինելու կամ խոչընդոտը հաղթահարելու համար: Եթե ​​ցանկանում եք անել դա, պարզապես արեք դա: Դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է:

Apple. «Մտածիր այլ կերպ»

Think Different («Մտածիր այլ կերպ») կարգախոսն առաջի անգամ հայտնվել է Սթիվ Ջոբսի գովազդային տեսանյութում 1997-ին:  Այն կոչված էր ընդգծելու Macintosh-ի առավելությունը IBM-ի համակարգիչների նկատմամբ:  

Սա օգնեց մարդկանց հասկանալ, որ Apple-ը հին համակարգիչ չէ։ Forbes-ի տվյալներով՝ Apple-ի բաժնետոմսերի գինը գովազդի թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում եռապատկվել է։ Թեև կարգախոսն այժմ, կարող ենք ասել, որ «թոշակի է անցել», Apple-ի շատ օգտատերեր դեռևս ունեն այն զգացումը, որ մի համայնքի մասն են կազմում, ովքեր «այլ կերպ են մտածում»:

Այժմ, երբ դուք տեղյակ եք դասական և գրավիչ կարգախոսներից, ժամանակն է ձեր բիզնեսը հաջողության հասցնելու: Այն կազմում է բրենդինգի կարևորագույն բաղադրիչներից մեկը, հետևաբար եթե ցանկություն ունեք խորհրդակցություն ունենալ  ոլորտի փորձառու մասնագետների հետ՝ բրենդինգային ծառայության վերաբերյալ, կարող եք դիմել BrandOn ընկերությանը։